Ինովացիա

Ֆրանսիան դադարեցրել է iPhone 12-ի վաճառքը՝ ճառագայթման բարձր մակարդակի պատճառով, Apple-ը վիճարկել է որոշումը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիան դադարեցրել է iPhone 12-ի վաճառքը՝ ճառագայթման բարձր մակարդակի պատճառով, Apple-ը վիճարկել է որոշումը

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիան Apple-ին հանձնարարել է դադարեցնել iPhone 12-ի վաճառքը չափազանց մեծ էլեկտրամագնիսական ճառագայթման պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Ֆրանսիայում Հաճախությունների վերահսկման ազգային մարմինն Apple-ին հանձնարարել է շտկել առկա խնդիրը․ եթե դա հնարավոր չէ անել ծրագրային թարմացման միջոցով, ապա ընկերությունից կարող են պահանջեն հետ կանչել երկրում վաճառված յուրաքանչյուր iPhone 12 հեռախոս:

iPhone 12-ն առաջին անգամ թողարկվել է 2020 թվականի սեպտեմբերին և դեռ վաճառվում է ամբողջ աշխարհում։

Apple-ը BBC-ին հայտնել է, որ վիճարկում է այդ որոշումը՝ հավելելով, որ կարգավորող մարմնին տրամադրել է լաբորատոր արդյունքներ հենց իր, ինչպես նաև երրորդ կողմերից, որոնք ցույց են տալիս, որ սարքը համապատասխանում է բոլոր կանոններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում