Քաղաքականություն

Զախարովան Հայաստանում «Վագներ»-ի մարտիկների գտնվելու մասին լուրերն անվանել է կեղծիք

1 րոպեի ընթերցում

Զախարովան Հայաստանում «Վագներ»-ի մարտիկների գտնվելու մասին լուրերն անվանել է կեղծիք

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը կեղծիք է անվանել հայկական որոշ Telegram ալիքների հրապարակումներն այն մասին, թե «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության 3000 մարտիկները, իբր, Հայաստանում են և տեղական ուժերի աջակցությամբ պատրաստվում են հակակառավարական գործողություններ իրականացնել ու հեռացնել Հայաստանի վարչապետին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մարիա Զախարովան այս հարցին անդրադարձել է Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում կայացած ճեպազրույցում։

Զախարովան մատնանշել է նման հայտարարությունների անհիմն լինելը և համապատասխան ֆոտո և վիդեո նյութերի իսպառ բացակայությունը։

«Որտե՞ղ են նրանք, եթե խոսքը գնում է այս քանակությամբ մարդկանց մասին։ Չէ՞ որ սա միլիարդ բնակչություն ունեցող երկիր չէ։ Այս երկրի բնակչությունն այդքան մեծ չէ։ Եթե տեսնեին այդ մարդկանց, հավանաբար, կնկատեին։ Այս ամենը հերթական առասպելաբանության կատեգորիայից է։ Ես դա կարող եմ որակել որպես կեղծիք», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում