Քաղաքականություն

Իրանում հավատում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի լինի

1 րոպեի ընթերցում

Իրանում հավատում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի լինի

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Մոհհամադ Ռեզա Աշտիանին անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի բռնկման հավանականությանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Իրանի պաշտպանության նախարարը թեմային անդրադարձել է Իրանի կառավարության նիստի շրջանակներում լրագրողներին տված ճեպազրույցի ընթացքում։

«Մենք հավատում ենք, որ տարածաշրջանում պատերազմ չի սկսվի»,- Աշտիանիի խոսքերը մեջբերել է իրանական Tasnim գործակալությունը։

Ընդգծելով Իրանի հստակ դիրքորոշումը Երևանի և Բաքվի միջև լարվածության վերաբերյալ՝ Իրանի պաշտպանության նախարարն ասել է․ «Մենք չենք ընդունի տարածաշրջանում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն։ Գործընթացը, որին մենք հետևում ենք, ցույց է տալիս, որ որևէ յուրահատուկ իրադարձություն չի լինի»։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում