ԱՄՆ պետքարտուղարությունում կրկնել են դեպի Լեռնային Ղարաբաղ «երկու միջանցքների» բացման կարևորությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ն կրկնել է դեպի Լեռնային Ղարաբաղ տանող երկու ճանապարհների, այդ թվում՝ Լաչինի միջանցքի բացման կարևորությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թեմային անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Պաշտոնյան շեշտել է, որ ԱՄՆ պետքարտուղարն անձամբ է ներգրավված Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման հարցում և վերջին շաբաթվա ընթացքում այդ թեմայի շուրջ բազմաթիվ զրույցներ է ունեցել։

«Վերջին 24 ժամվա ընթացքում Աղդամի ճանապարհով Լեռնային Ղարաբաղ է մտել հումանիտար օգնության մեկ խմբաքանակ, և այսպիսով, մենք կկրկնենք մեր կոչը կոնկրետ հարցի՝ դեպի երկիր (խմբ․ Լեռնային Ղարաբաղ) տանող երկու միջանցքների բացման կարևորության մասին՝ որպես կարճաժամկետ նպատակ, և երկու երկրների միջև վերջնական համաձայնության հասնելու կարևորության մասին՝ որպես երկարաժամկետ նպատակ», - հայտարարել է Միլլերը։

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe

Հնդկաստանն անընդունելի է համարում Սաուդյան Արաբիայի օդանավակայանների ուղղությամբ հութիների հարձակումները

ՀՀ ԱԺ նախագահն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր

«Զրո քլիք» կամ անտեսանելի ընթերցող․ ինչ է փոխում AI-ը մեդիայի համար

ԱՄՆ-ն պատրաստ է կառուցողական դեր ստանձնել Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում. Ռուբիո

Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները

Շիրակի մարզում ճանապարհաշինական ծրագրերի համար կհատկացվի ավելի քան 915 մլն դրամ

«Ռոսպոտրեբնադզորը» հերքել է Իրկուտսկում ժանտախտի հետազոտական կենտրոնի աշխատակցի մահից հետո մեկ այլ անձի հիվանդանալու մասին լուրերը

ԵՊՀ-ում մեկնարկել է «Փոխակերպվող տնտեսություն» խորագրով միջազգային 3-րդ գիտաժողովը

Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքին կվերադարձվի 3240 քմ մակերեսով 2 հողատարածք

Գերիների հարցով դիվանագիտական սկանդալից հետո Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին