Life

Նիդերլանդներում գտել են Վան Գոգի գողացված նկարը

1 րոպեի ընթերցում

Նիդերլանդներում գտել են Վան Գոգի գողացված նկարը

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նիդերլանդների Լարեն քաղաքի «Սինգեր Լարեն» թանգարանից 2020 թ․ մարտին գողացված Վան Գոգի նկարներից մեկը 3,5 տարվա որոնումներից հետո վերադարձվել է։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ի հրապարակումը։

Վան Գոգի վրձնին պատկանող 1884 թ․-ի «Քահանայի գարնանային այգին Նյուենենում» նկարի արժեքը գնահատվում է 3-ից 6 միլիոն եվրո։ Մի տղամարդ նկարը հանձնել է արվեստի գործերի հարցում մասնագիտացած հայտնի խուզարկու Արթուր Բրենդին՝ իր տան դիմաց։

«Ես սա արել եմ Նիդերլանդների ոստիկանության հետ լիարժեք համագործակցությամբ, և մենք գիտեինք, որ այս մարդը գողության մեջ ներգրավված չէ», - ասել է Բրենդը։

Գողանալու պահից սկսած՝ նկարը ձեռքից ձեռք է անցել։ Այնուհետև մի տղամարդ, որը ցանկացել է անհայտ մնալ, Ամստերդամում մոտեցել է Բրենդին և առաջարկել վերադարձնել նկարը՝ լիակատար գաղտնիության դիմաց, քանի որ «նկարը գլխացավանք է դարձել քրեական աշխարհի համար»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում