Life

Ամերիկացի քարանձավագետին հաջողվել է փրկել Թուրքիայի ամենախոր քարանձավներից մեկից

1 րոպեի ընթերցում

Ամերիկացի քարանձավագետին հաջողվել է փրկել Թուրքիայի ամենախոր քարանձավներից մեկից

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի՝ խորությամբ երրորդ քարանձավից հաջողվել է փրկել ԱՄՆ քաղաքացու, որը մեկ շաբաթից ավելի գտնվում էր քարանձավում։ Փրկարարական աշխատանքի կազմակերպիչները հայտնել են, որ սա իրենց կողմից իրականացված ամենախոշոր և ամենաբարդ ստորգետնյա գործողությունն էր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է BBC-ն։

Քարանձավագետ Մարկ Դիքին իր թիմի հետ զբաղվում էր Մորկա քարանձավի նոր ուղու քարտեզագրման աշխատանքներով։ Դիքիի վիճակը վատթարացել էր սեպտեմբերի 2-ին․ նրա մոտ ստամոքսաղիքային արյունահոսություն էր սկսվել։

Փրկարարները ստիպված են եղել անցնել շատ նեղ թունելներով՝ երբեմն ամենանեղ հատվածներում օգտագործելով պայթուցիկներ, որպեսզի Մարկ Դիքիին դուրս բերեն քարանձավից։

aa2.gif (502 KB)

Փրկարարական գործողությանը ներգրավված է եղել 150-ից ավելի մարդ։ Թուրքիայի փրկարարներին աջակցելու էին եկել փրկարարներ մի շարք երկրներից, այդ թվում՝ Խորվաթիայից և Հունգարիայից։

aa1.gif (642 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում