Քաղաքականություն

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը օպերատիվ գրասենյակ է բացել Իջևանում

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը օպերատիվ գրասենյակ է բացել Իջևանում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տավուշի մարզի Իջևան քաղաքում բացվել է Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության օպերատիվ գրասենյակը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հրապարակում է արվել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-ի էջում։

Գրասենյակի բացման արարողությանը մասնակցել են, Հայաստանում ԵՄ նորանշանակ դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։

Սա ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության հինգերորդ օպերատիվ գրասենյակն է։ Մինչ այս ԵՄ առաքելությունը գրասենյակներ է բացել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Սյունիքի մարզի Գորիս և Կապան քաղաքներում։ Պլանավորվում է ևս մեկ օպերատիվ գրասենյակ բացել Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում