Հասարակական

ԱԺ-ն վավերացրեց «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» արձանագրությունը

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ն վավերացրեց  «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» արձանագրությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը վավերացրեց «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը վավերացնելու մասին նախագիծը քվեարկությամբ ստացավ 87 կողմ, 7 ձեռնպահ ձայներ:

Ըստ էության, արձանագրությունն ամրագրում է, որ մահապատիժը վերացվում է, և ոչ ոք չի կարող դատապարտվել և ենթարկվել մահապատժի, իսկ արձանագրության դրույթների որևէ վերապահում կոնվենցիայի 57-րդ հոդվածի մասով թույլատրելի չէ։

Արձանագրության վավերացումը համահունչ է Հայաստանի՝ որպես մահապատիժը ամբողջական վերացման կողմնակից պետության քաղաքականությանը։ Ավելին, մահապատիժն արդեն արգելված է Հայաստանի սահմանադրությամբ։ Թիվ 13 արձանագրությունը համահունչ է նաև Հայաստանի Հանրապետության արդեն իսկ ստանձնած միջազգային պարտավորությունների ենթատեքստում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում