Միացյալ Նահանգները կրկնել է Լաչինի և Աղդամի երթուղիները միաժամանակ բացելու կոչը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը։

«Մենք կրկնում ենք Լաչինի և Աղդամի երթուղիները միաժամանակ բացելու կոչը, որպեսզի ապահովվի առաջին անհրաժեշտության հումանիտար բեռների առաքումը Լեռնային Ղարաբաղի տղամարդկանց, կանանց և երեխաներին։ Մենք ղեկավարներին կոչ ենք անում չանել գործողություններ, որոնք ավելացնում են լարվածությունը և շեղում են այդ նպատակից։ Մենք հետևողականորեն ընդգծել ենք դեպի Լեռնային Ղարաբաղ երթուղիների բացման և կողմերի միջև երկխոսության անհրաժեշտությունը։ Չնայած կարևոր է, որպեսզի Լեռնային Ղարաբաղն ունենա վստահություն վայելող ներկայացուցիչներ այս գործընթացի համար, բայց, ինչպես մենք արդեն ասել ենք անցյալում, մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և սուվերեն պետություն։ Դրա համար էլ մենք չենք ճանաչում այսպես կոչված նախագահական ընտրությունները, որոնց մասին հայտարարվել է վերջին օրերին»,- ասել է Միլերը։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է հետևողականորեն աջակցել չլուծված հարցերը երկխոսության միջոցով լուծելու՝ Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին։

Միլերը չի համաձայնել լրագրողի այն դիտարկմանը, թե զոհաբերում են մարդկանց իրավունքները՝ հանուն խաղաղ բանակցությունների։

«Զոհաբերում ե՞նք մարդկանց իրավունքները։ Ես հենց նոր ասացի, որ մենք ցանկանում ենք, որ երկու երթուղիները բացվեն առաջին անհրաժեշտության հումանիտար օգնությունը Լեռնային Ղարաբաղ առաքելու համար, և պետքարտուղար Բլինքենը հանգստյան օրերին դա հստակ հասկացրել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարը։

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe

Հռոմում կայացել են Հայաստան-Իտալիա պաշտպանական խորհրդակցություններ․ ստորագրվել է 2027 թվականի համագործակցության ծրագիրը

Միացյալ Նահանգները ցանկանում է Իրանի հետ հակամարտությունը կարգավորել բացառապես իր առաջարկներով. Էմմա Բեգիջանյան

Հրապարակվել է ԱՄՆ-Չինաստան-Ռուսաստան եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հռչակագիրը

Գործարարները Կառավարությանը կներկայացնեն ոլորտային խնդիրներն ու դրանց լուծման առաջարկները

Wilco Wealth Management-ը՝ WealthBriefing MENA Awards 2026-ի մրցանակակիր

ԿԲ-ի սթրես թեստի համաձայն՝ գազի գնի 10 տոկոս բարձրացումը կարող է բերել 0,6 տոկոս գնաճի

ԱԽՏՀ առաջնորդներն ընդունել են ամփոփիչ հռչակագիր

ԿԲ նախագահը կարևորում է տնտեսական ռիսկերին բյուջետային պահուստներով արձագանքելը

Քուվեյթում ամերիկյան ավիաբազայի 15 հանգար է վնասվել Իրանի հարվածների հետևանքով. AP

Ամերիկյան խորհրդատվական ընկերությունը ՀՀ պաշտոնյաներին ներկայացրել է երկաթուղու ինժեներական ուսումնասիրության նախնական արդյունքները