Ինովացիա

Թումոյում կանցկացվի «Արհեստական բանականություն և կրթություն» թեմայով սիմպոզիում

1 րոպեի ընթերցում

Թումոյում կանցկացվի «Արհեստական բանականություն և կրթություն» թեմայով սիմպոզիում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում «Արհեստական բանականություն և կրթություն» սիմպոզիում կանցկացվի, որի շրջանակներում միջազգային փորձագետները կքննարկեն արհեստական բանականության ազդեցությունը դպրոցների, համալսարանների, ոչ ֆորմալ կրթության և EdTech-ի վրա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կքննարկվեն այնպիսի հիմնաքարային հարցեր, ինչպիսիք են`«Ինչպե՞ս կարող է արհեստական բանականությունն օգնել ուսուցանողներին», «Ինչպիսի՞ փոփոխությունների պիտի ենթարկվեն կրթական մեթոդաբանությունները», «Ինչպե՞ս կարող ենք նախապատրաստել գալիք սերունդներին` աշխատանքային անորոշ ապագայի» և այլն:

Ոլորտի լավագույն մասնագետները կվարեն դասընթացներ և վարպետության դասեր գեներատիվ արհեստական բանականության նորագույն գործիքների և ռեսուրսների, ամենակարևոր նոր տեխնոլոգիաների և տենդենցների, ինչպես նաև կրթության մեջ արհեստական բանականության կիրառման առաջատար օրինակների վերաբերյալ:

Սիմպոզիումի ծրագիրը ներառում է մի շարք դասընթացներ, վարպետության դասեր և կլոր-սեղաններ, որոնք նվիրված կլինեն 4 առանցքային թեմաների։

Բանախոսների ցանկը, այլ մանրամասներ և գրանցման հղումն՝ այստեղ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում