Ինովացիա

Ucom-ը շարունակում է արդիականացնել շարժական ցանցը

3 րոպեի ընթերցում

Ucom-ը շարունակում է արդիականացնել շարժական ցանցը

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրենն այցելել է շարժական ցանցի արդիականացման աշխատանքներն իրականացնող երևանյան թիմերից մեկին՝ անձամբ հետևելու ցանցի վերազինման ընթացքին։ Նախորդ շաբաթվանից սկսած ընկերության տեխնիկական մասնագետներն աշխատում են Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում, ինչի մասին ընկերությունը նախապես տեղեկացրել է իր բաժանորդներին։

1.JPG (6.36 MB)

«Հարգելի՛ և սիրելի՛ բաժանորդներ, մենք աշխատում ենք, որպեսզի ապահովենք արտակարգ, աննման և հիանալի ցանց ամբողջ Հայաստանի տարածքում։ Նախապես հայտարարել էինք, որ սկսում ենք ցանցի վերազինման, արդիականացման և ընդլայնման աշխատանքը, ցույց ենք տվել, թե ինչպես են սարքավորումները ժամանում մեր կենտրոնական պահեստ՝ նշելով, որ դեռ շատ սարքավորումներ ունենք ստանալու առաջիկայում և որ այս աշխատանքը շարունակական է լինելու։ Այսօր էլ մենք Երևանի կենտրոնում ենք, որպեսզի ականատեսը լինենք այս արդիականացման գործընթացին։ Անշուշտ, երբ որևէ կայան ապամոնտաժվի, դուք զգալու եք կապի որակի անկում ու ծառայությունների մատուցման անկայունություն։ Սա ցավոտ, բայց և անխուսափելի գործընթաց է, մինչև տեղադրենք նորը, արդիականը, հզորը և այո՛, այսօրվա դրությամբ՝ աննմանը, որպեսզի հետագայում դուք ունենաք սահուն փորձառություն մեր ցանցում և հնարավորություն ունենաք օգտվելու ավելի լավ, ավելի մատչելի, ավելի հետաքրքիր ծառայություններից։ Ի՜նչ խոսք, այսպիսի այցերը նույնպես շարունակական են լինելու, որպեսզի ձեզ մշտապես տեղյակ պահենք ոչ միայն շարժական ցանցի արդիականացման, այլև ֆիքսված ցանցի ընդլայնման ընթացիկ աշխատանքների մասին», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրենՌալֆ Յիրիկյանը։

2.JPG (9.63 MB)

Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի սկզբին գլխավոր տնօրենը նշել է, որ Ucom-ի 5-ամյա ռազմավարության հենասյուներից է Հայաստանի ամբողջ տարածքում ինչպես շարժական, այնպես էլ ֆիքսված ցանցերի արդիականացումն ու ընդլայնումը։ Նա անձամբ է հետևել Հայաստան ժամանած Ժամանակակից ՏՀՏ արտադրանքի, լուծումների, ծրագրային ապահովման և ծառայությունների մատակարարման համաշխարհային գիգանտներից մեկի սարքավորումների բեռնաթափման ընթացքին։ Այսօրվա դրությամբ այդպիսի սարքավորումների ժամանումը Հայաստան իրականացվել է երեք փուլով։ Մինչև տարվա վերջ նորագույն սարքավորումները ևս մի քանի փուլով կառաքվեն։

4.JPG (6.67 MB)

5.JPG (20.14 MB)

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

Ինովացիա

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

Միացյալ Նահանգներ

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

Հայաստանը ներկայացնող ուսանողական թիմը երրորդ տեղն է գրավել ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում

Ինովացիա

Հայաստանը ներկայացնող ուսանողական թիմը երրորդ տեղն է գրավել ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

Տնտեսություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ICPC ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

Ինովացիա

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ICPC ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

Թողարկվել է Fastex Card-ը․ ֆիզիկական քարտի շնորհանդեսը տեղի է ունեցել Fastex Meetup-ի շրջանակում

Ֆինանսներ

Թողարկվել է Fastex Card-ը․ ֆիզիկական քարտի շնորհանդեսը տեղի է ունեցել Fastex Meetup-ի շրջանակում

ՀՀ կառավարությունը ներկայացրել է  «ICPC աշխարհի եզրափակիչ 2025-ը» Հայաստանում հյուրընկալելու հայտ

Վարչապետ

ՀՀ կառավարությունը ներկայացրել է  «ICPC աշխարհի եզրափակիչ 2025-ը» Հայաստանում հյուրընկալելու հայտ

ՀՀ ԲՏԱ նախարարը «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի պաշտոնյայի հետ քննարկել է գործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի պաշտոնյայի հետ քննարկել է գործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարում է «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարում է «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում