Քաղաքականություն

Արգենտինայի նախագահն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը

1 րոպեի ընթերցում

Արգենտինայի նախագահն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ, ԵՐԵՎԱՆ։ Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը Նյու Դելիում G20-ի գագաթնաժողովի ժամանակ ունեցած ելույթում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Diario Armenia-ն։

«Այն ժամանակ, երբ պատերազմ է ընթանում Արևելյան Եվրոպայում, շատանում են դաժան հակամարտությունները, որոնք ավելի քիչ հանրային ուշադրության են արժանանում, բայց նույնքան ցավոտ են․ այդպիսին է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը, որն առաջացնում է մարդասիրական ճգնաժամ, որի նպատակը իր իսկ տարածքում հայ ժողովրդին պատժելն է: Արգենտինան վերահաստատում է իր հավատարմությունը բազմակողմանիությանը` որպես միջազգային փոխըմբռնման գերագույն մեթոդի», - հայտարարել է Ֆերնանդեսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում