Քաղաքականություն

ԵՄ-ն չի ճանաչում իրավական շրջանակը, որում անցկացվել է ԼՂ նախագահի ընտրությունը, բայց կարևորում է ղեկավարության շուրջ համախմբումը

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն չի ճանաչում իրավական շրջանակը, որում անցկացվել է ԼՂ նախագահի ընտրությունը, բայց կարևորում է ղեկավարության շուրջ համախմբումը

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը հայտարարել է, որ չի ճանաչում իրավական շրջանակը, որում անցկացվել են Արցախի նախագահի ընտրությունները, սակայն Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է համախմբվեն ղեկավարության շուրջ, որը պատրաստակամ է բանակցել Ադրբեջանի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը:

Եվրամիությունից շեշտել են՝ չեն ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակը, որում անցկացվել են ընտրությունները։ «Միևնույն ժամանակ ԵՄ-ն կարծում է, որ Ղարաբաղի հայերի համար կարևոր է համախմբվել դե ֆակտո ղեկավարության շուրջ, որը կարող է և ցանկանում է ներգրավվել Բաքվի հետ արդյունքների վրա հիմնված քննարկումներում»,-ասված է հայտարարությունում:

ԵՄ-ից վստահեցրել են, որ հանձնառու են աջակցել այս գործընթացին:

Արցախի ազգային ժողովը սեպտեմբերի 9-ին քվեարկությամբ Սամվել Շահրամանյանին ընտրել է Արցախի նախագահ։ Հանրապետության նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 10 -ին՝ ԱԺ հատուկ նիստի ժամանակ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում