ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծաթիվ հետևորդներ ունեցող օտարերկրյա մի շարք տելեգրամյան ալիքներ, ՀՀ պաշտպանության նախարարությանը հղում անելով, կեղծ տեղեկություններ են շրջանառում և դրանք ներկայացնում իբրև ՀՀ ՊՆ հաղորդագրություն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պաշտպանության նախարարությունը ԶԼՄ գործընկերներին (այդ թվում՝ օտարերկրյա լրատվամիջոցներին) ևս մեկ անգամ հորդորում է հետևել պաշտպանության նախարարության պաշտոնական կայքին և սոցիալական ցանցերում գերատեսչության պաշտոնական էջերին:
Սոցիալական ցանցերում ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական էջերն են․
Ֆեյսբուքում՝ՀՀ պաշտպանության նախարարություն/ MoD of the Republic of Armenia
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Press Secretary of the RA Ministry of Defence
Տելեգրամում՝https://t.me/mil_armenia
Թվիթերում՝https://twitter.com/ArmeniaMODTeam
Ինստագրամում՝https://www.instagram.com/mil.am/
Յութուբում՝https://youtube.com/@media5233
ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքն է՝www.mil.am: