Տնտեսություն

IDBank-ը տեղաբաշխել է 5 մլն դոլար ծավալով տրանշը

2 րոպեի ընթերցում

IDBank-ը տեղաբաշխել է 5 մլն դոլար ծավալով տրանշը

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հուլիսի 24-ին IDBank-ը թողարկել էր AMANLBB2LER8 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի 2023 թվականի դոլարային տրանշը, որի տեղաբաշխումն արդեն ավարտվել է։

IDBank-ի ֆինանսական տնօրեն Արման Ասատրյանը նշում է․ «IDBank-ի պարտատոմսերի նկատմամբ հետաքրքրությունը գնալով աճում է։ Քանի որ պահանջարկն ըստ էության գերազանցում է առաջարկը, մենք դեռևս այս տրանշի տեղաբաշխումը չավարտած՝ ևս մեկ տրանշ թողարկեցինք», - ասել է Արման Ասատրյանն ու հավելել, որ պարտատոմսերից ստացված եկամուտը հարկման ենթակա չէ, ինչն ավելի գրավիչ է դարձնում գործիքը:

Առաջին տրանշի թողարկման ընդհանուր ծավալը 5 մլն ԱՄՆ դոլար է, արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ 4,25%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը` եռամսյակային, շրջանառության ժամկետը` 27 ամիս։

Պարտատոմսերը ցուցակվելու են «Հայաստանի ֆոնդային բորսայում» և գնանշվելու են շուկա ստեղծողի (Marketmaker) կողմից։

Պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից։

Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 07 հոկտեմբերի 2022թ. թիվ 1/489 Ա որոշմամբ հաստատված ծրագրային ազդագրի շրջանակում։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում:

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում