Տնտեսություն

«Վայլդբերիզ»-ում ապրանքն ավելի էժան է, որովհետև սպառողը գնում է ուղիղ արտադրողից. Քերոբյան

3 րոպեի ընթերցում

«Վայլդբերիզ»-ում ապրանքն ավելի էժան է, որովհետև սպառողը գնում է ուղիղ արտադրողից. Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վայլդբերիզ»-ում ապրանքը շատ ավելի էժան է սպառողների համար, քանի որ գնում են ուղիղ արտադրողից, իսկ Հայաստանում գործող շատ փոքր ու միջին ձեռնարկություններ հաճախ ապրանքները ձեռք են բերում միջնորդների միջոցով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում:

Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ ԵԱՏՄ երկրից ապրանքը «Վայլդբերիզ»-ով՝ շատ էժան է, իսկ Հայաստանի առևտրականներն ասում են, որ չունեն այդ շանսը՝ Քերոբյանն ասաց՝ նախորդ տարի ստեղծել են այն պայմանները, որ բոլորը հավասար հարկային դաշտում լինեն:

«Այսինքն՝ երբ Հայաստանի սպառողը ապրանք է գնում «Վայլդբերիզ»-ից, ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորությունն արդեն տեղափոխվում է Հայաստան: Այսինքն, «Վայլդբերիզ»-ը պարտավոր է վճարել ԱԱՀ՝ այդ ապրանքի համար: Փոքր ու միջին ձեռնարկատերերից շատերը դա չեն վճարում, քանի որ գործում են շրջհարկի սահմանաչափով: Այսինքն՝ նույնիսկ կարելի է ասել, որ «Վայլդբերիզ»-ը գտնվում է անհավասար մրցակցային պայմաններում վատ իմաստով, քան շրջհարկով աշխատող տեղական փոքր ու միջին ձեռնարկությունները»,-ասաց Քերոբյանը:

Նախարարը հայտնեց, որ «Վայլդբերիզ»-ի հարցով իրենց դիմել են մի շարք ընկերություններ:

«Մենք ուսումնասիրություն ենք անում, որ հասկանանք, թե արդյոք կա՞ մրցակցության խաթարում, թե ոչ»մ,-ասաց Քերոբյանը՝ միևնույն ժամանակ առաջարկելով դիմել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով, եթե տեսնում են մրցակցության խաթարում:

Անդրադառնալով հարցին, թե նույն ԵԱՏՄ-ում ապրանքներն ինչո՞ւ են ավելի թանկ հասնում, քան «Վայլդբերիզ»-ի տարբերակով գնում կատարելիս՝ Քերոբյանն ասաց. «Այն տարբերակով, որով մեր փոքր ու միջին ձեռնարկություններն ապրանք են ձեռք բերում, «չորրորդ, հինգերորդ, յոթերորդ ձեռքի» վաճառք է, գործընթացի մեջ կան մի շարք միջնորդներ, հետևաբար գներն ավելի թանկ են, քան «Վայլդբերիզ»-ի դեպքում, երբ ուղիղ արտադրողը ապրանքը վաճառում է սպառողին»:

Քերոբյանը նշեց նաև, որ Հայաստանի կառավարությունը խրախուսում է օտարերկրյա ներդրումների ներհոսքը երկրում, կառավարության խնդիրն է ապահովել հավասար մրցակցային պայմաններ բոլոր խաղացողների միջև՝ ապահովելով, որ նրանք, որոնք ավելի նորարար են, հակված են խոշոր ներդրումների, բարձր արդյունավետության, կարողանան զարգանալ:

Նախարարը շեշտեց նաև. «Չպետք է մոռանալ, որ գլխավոր մարդը, ում տեսանկյունից պետք է նայել այս ամենին, սպառողն է: Եթե Հայաստանում ստեղծվել է ավելի լավ, ավելի հասանելի ծառայություն, շատ լավ է»:

ՎԶԵԲ-ը Հայաստանին 102 միլիոն եվրոյի վարկ կտրամադրի առողջապահական համակարգը բարելավելու համար

Տնտեսություն

ՎԶԵԲ-ը Հայաստանին 102 միլիոն եվրոյի վարկ կտրամադրի առողջապահական համակարգը բարելավելու համար

Բացահայտում ենք Բաթումին նորովի. ինչպե՞ս կազմակերպել ժամանցն ու ի՞նչ պատմական, մշակութային վայրեր այցելել

Տնտեսություն

Բացահայտում ենք Բաթումին նորովի. ինչպե՞ս կազմակերպել ժամանցն ու ի՞նչ պատմական, մշակութային վայրեր այցելել

Եվրոպական ինդեքսներ- 17/07/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ- 17/07/24

Ամերիկյան ինդեքսներ- 17/07/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներ- 17/07/24

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են- 17/07/24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են- 17/07/24

Նավթի գներն աճել են- 17/07/24

Տնտեսություն

Նավթի գներն աճել են- 17/07/24

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

Տնտեսություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալն ու ԱԶԲ գործադիր տնօրենն անդրադարձել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության ֆինանսավորմանը

Տնտեսություն

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալն ու ԱԶԲ գործադիր տնօրենն անդրադարձել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության ֆինանսավորմանը

Մայիսին ՀՀ առևտրային բանկերում ավանդների և վարկերի աճ է գրանցվել

Տնտեսություն

Մայիսին ՀՀ առևտրային բանկերում ավանդների և վարկերի աճ է գրանցվել

Հայաստանի բյուջեն ընդհանուր առմամբ պահպանել է հավասարակշռությունը

Տնտեսություն

Հայաստանի բյուջեն ընդհանուր առմամբ պահպանել է հավասարակշռությունը

2024 թվականի առաջին հինգ ամիսներին Հայաստանից արտահանման ու ներմուծման ծավալներն աճել են համապատասխանաբար 248 և 200 տոկոսով

Տնտեսություն

2024 թվականի առաջին հինգ ամիսներին Հայաստանից արտահանման ու ներմուծման ծավալներն աճել են համապատասխանաբար 248 և 200 տոկոսով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում