Սարգիս Խանդանյանի կարծիքով՝ ԱԺ-ն պետք է վավերացնի Հռոմի ստատուտը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի կարծում է, որ խորհրդարանը պետք է վավերացնի Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ)։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խանդանյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ինչպես գիտեք, Հռոմի ստատուտը արդեն խորհրդարանում է, և կան ժամկետներ, որոնց ընթացքում կունենանք քննարկումներ խմբակցության մակարդակում, նաև ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովում հարցը պետք է քննարկվի։ Այս պահին խորհրդարան ուղարկված տարբերակում չկան վերապահումներ։ Ես կարծում եմ, որ, այո, պետք է այն վավերացվի»,- ասաց Խանդանյանը։

Ինչ վերաբերում է լրագրողի այն հարցին, թե Ռուսաստանն այս թեմայի առնչությամբ անհանգստություն է հայտնել և պարզաբանումներ է պահանջել հայկական կողմից, ԱԺ հանձնաժողովի նախագահն ասաց.

«Ես չգիտեմ, թե ինչ բովանդակությամբ հարցեր են առաջադրել Հայաստանին և չգիտեմ՝ արդյոք պատասխաններ կա՞ն դրանց, թե՞ ոչ: Այնուամենայնիվ, ես կրկնում եմ, որ նման փաստաթղթերին միանալը Հայաստանի սուվերեն իրավունքն է, և առանձնապես բացատրությունների կարիք չկա: Եթե ընթերցեք ստատուտը, կտեսնեք մի շարք ռազմական հանցագործություններին անդրադարձ, որոնք տեղի են ունենում վերջին երկու տարիներին Հայաստանի տարածքում Ադրբեջանի ագրեսիաների ընթացքում: Բացի այդ, ստատուտն անդրադառնում է ցեղասպանությանը՝ որպես քրեորեն պատժելի երևույթի, և կարծում եմ, որ Հայաստանը՝ որպես ցեղասպանության ժառանգների երկիր, նաեւ բարոյապես է պարտավոր միանալ այս մեխանիզմին»։

Ավելի վաղ, Սահմանադրական դատարանը ճանաչել էր սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։ 2022 թվականին այս հարցով Սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։ Ավելի ուշ, գործադիր մարմինը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) ուղարկել էր Ազգային ժողով՝ վավերացման:

Կառավարությունը կրկին վերադարձել է Հռոմի կանոնադրության ճանաչման հարցին, քանի որ, ըստ այս նախագծի հիմնավորման, հնարավորություն են տեսնում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու:

Հայերեն English Русский

Ուզում եմ, որ մենք խիզախ գործենք «Սիոն»-ի դեմ խաղում. Սանդրո Պերկովիչ

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում

ՆԱՏՕ-ն սկսել է կրճատել իր զորակազմը Կոսովոյում

«Նոա»-ի կիսապաշտպան Օշիմայի կարծիքով՝ «Սիոն»-ի դեմ պետք է որակապես լավ խաղ ցուցադրել

Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը Ղազախստանի հետ

Գեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ

Անչափահասի նկատմամբ հոգեբանական ճնշման դեպքը բացահայտվել է

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ

Ժաննա Անդրեասյանն այցելել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոններ

25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են