Կառավարությունը կաջակցի խաղողի մթերումներ իրականացնող տնտեսվարողներին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը հաստատեց 2023 թվականի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համապատասխան որոշման նախագիծը ընդունվեց կառավարության սեպտեմբերի 7-ի նիստի օրակարգում։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ վերջին տարիներին խաղողի մթերման հետ կապված խնդիրները հիմնականում պայմանավորված էին աշխարհաքաղաքական զարգացումների հետևանքով հայկական գինեգործական արտադրանքի իրացման հիմնական շուկայի ՌԴ ռուբլու փոխարժեքի կտրուկ արժեզրկմամբ:

«1 ԱՄՆ դոլարի փոխարժեքը հասել է 100 ռուբլու սահմանագծին՝ տարեսկզբի նկատմամբ արձանագրելով ավելի քան 40, իսկ նախորդ տարվա այս ամիսների նկատմամբ՝ ավելի քան 50 տոկոս արժեզրկում։ Մյուս կողմից կտրուկ նվազել են կոնյակի սպիրտի արտահանման ծավալները և 2019 թվականին արտահանված 14,5 մլն բացարձակ լիտր կոնյակի սպիրտների ծավալներն աստիճանաբար նվազելով՝ 2022 թվականին հասել են 3,3 մլն բացարձակ լիտրի։ Նկատի ունենալով, որ մթերվող խաղողի ամբողջ ծավալի շուրջ 90 տոկոսն ուղղվում է կոնյակի սպիրտի արտադրությանը, իսկ 2020-2022 թվականներին կազմակերպությունների կողմից մթերված խաղողից արտադրված կոնյակի սպիրտների մնացորդներն ավելացել են շուրջ 40 մլն բացարձակ լիտրով՝ կտրուկ նվազել է խաղողի նկատմամբ պահանջարկը»,- ասված է հիմնավորման մեջ։

Նախագծով առաջարկվում է 2023 թվականի խաղողի մթերումների կազմակերպման նպատակով իրականացնել աջակցության հետևյալ միջոցառումները՝ գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում 2023 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 30-ը խաղող մթերող տնտեսավարողներին վարկերը տրամադրել հետևյալ պայմաններով՝ սուբսիդավորվում է տրամադրվող վարկի տոկոսադրույքի տարեկան 11 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը), յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկի մայր գումարը չի կարող գերազանցել 4 մլրդ դրամը, տրամադրվող վարկերն ունեն առավելագույնը 60 ամիս մարման ժամկետ, վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվելու է առնվազն 24 ամիս, մթերումների (գնումների) համար տրամադրվող վարկի չափը հաշվարկվում է խաղողի գնման այն պայմանագրերով, որոնք կնքվել են մինչև 2023 թվականի հոկտեմբերի 15-ը։

Բացի այդ, խաղողի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսվարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրել մինչև 50 տոկոսի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավելի, քան 2022 թվականին արտահանված արտադրանքի արժեքը:

6000 տոննայից մինչև 9000 տոննան, ներառյալ՝ խաղողի մթերումներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին, 5000 տոննան գերազանցող մթերված յուրաքանչյուր 1000 տոննայի դիմաց կտրամադրվի 30 մլն դրամի չափով սուբսիդավորում, իսկ 15000 տոննա և ավելի խաղողի մթերումներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին, 10000 տոննան գերազանցող մթերված յուրաքանչյուր 5000 տոննայի դիմաց կտրամադրվի 250 մլն դրամի չափով սուբսիդավորում։

Հայերեն Français

Ինչ ազդեցություն կարող է ունենալ Մերձավոր Արևելքի իրավիճակը Հարավային Կովկասի վրա. մեկնաբանում է ամերիկյան Quincy Institute-ի փոխտնօրենը

Բաքուն փորձում է կարգավորել Իրանի հետ հարաբերությունները՝ Հայաստանի հետ կապված ակնկալիքներն իրականացնելու նպատակով. Պետրոսյան

Խաղաղության պայմանագրի նախագծում կային շատ զգայուն թեմաներ, բայց այդ բոլոր հարցերի շուրջ արդեն կա համաձայնություն. Փաշինյանն այցելել է Ատլանտյան խորհուրդ

Չիպերի նախագծման համար անհրաժեշտ գերարդիական մշակումների մի կարևոր մասը կատարվում է Հայաստանում. «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ

Եվրոպական ինդեքսներ - 04/02/25

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 04/02/25

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են - 04/02/25

Նավթի գներն աճել են - 04/02/25

Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ

Փաշինյանն ԱՄՆ կոնգրեսական պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը