Life

Մարզիչը ներկայացրել է գլխացավի դեմ պայքարի լավագույն վարժությունները

1 րոպեի ընթերցում

Մարզիչը ներկայացրել է գլխացավի դեմ պայքարի լավագույն վարժությունները

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիթնեսի մարզիչ Էդուարդ Շակուլան նշել է գլխացավի դեմ պայքարի լավագույն վարժությունները։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն, յոգան և ձգումները, Շակուլայի համոզմամբ, կօգնեն թեթևացնել մկանային սպազմը և բարելավել վիճակը, քանի որ դրանք առավել հաճախ ուղղված են պարանոցի և մեջքի թուլացմանը։ Նա նաև խորհուրդ է տվել նստել աթոռին, իջեցնել ուսերը և թուլացնել վիզը։ Դրանից հետո անհրաժեշտ է կզակը դանդաղ առաջ մղել, մինչև պարանոցի հետևի մասում չնչին լարվածություն առաջանա։

Միաժամանակ մարզիչն ընդգծել է, որ որոշ վարժություններ կարող են վնաս հասցնել առողջական վիճակին։ Օրինակ՝ բարձր ինտենսիվությամբ հաճախակի մարզումները կարող են գլխացավեր առաջացնել գերբեռնվածության կամ ջրազրկման պատճառով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում