Մոսկվան կողմ է հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայմանը․ Զախարովա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանը ցավակցություն է հայտնում Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական հերթական ագրեսիայի հետևանքով հայ զինծառայողների մահվան կապակցությամբ և հանդես է գալիս հայ-ադրբեջանական սահմանային գոտում ՀԱՊԿ առաքելության տեղակայման օգտին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ճեպազրույցի ընթացքում այս թեմային է անդրադարձել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Պաշտոնյայի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը պահանջված է համարում «հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ կանոնավոր, ռիթմիկ աշխատանքը՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ, վստահության ամրապնդման միջոցառումների զուգահեռ կազմակերպմամբ»:

«Մենք նաև կողմ ենք հանդես գալիս սահմանային գոտում ՀԱՊԿ առաքելության տեղակայմանը: Այստեղ գնդակը Երևանի դաշտում է: Կազմակերպության մյուս անդամ երկրներն իրենց պատրաստակամությունն են հայտնել այդ քայլին», - ասել է Զախարովան:

Անդրադառնալով սեպտեմբերի 1-ի ադրբեջանական սադրանքին, որի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր՝ Զախարովան կոչ է արել զերծ մնալ լարվածության հանգեցնող գործողություններից։

«Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում Սոթք գյուղում հայ զինծառայողների մահվան կապակցությամբ և կոչ ենք անում կողմերին զերծ մնալ գործողություններից, որոնք հանգեցնում են էսկալացիայի, լարվածության և առավել ևս՝ մարդկային զոհերի։ Այս ողբերգական դեպքը ևս մեկ անգամ հաստատեց Հայաստանում տեղակայված Եվրոպական միության առաքելության ցածր արդյունավետությունը», - ասել է դիվանագետը։

Հայերեն العربية Español Русский

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է