Իմ սերն եմ ուղարկում Հայաստանի, Արցախի և ամբողջ աշխարհի հայերին. Սնուփ Դոգ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգը, որը շուտով համերգով է հանդես գալու Հայաստանում, գրառում է կատարել Հայաստանում, Արցախում և ամբողջ աշխարհում ապրող հայերի մասին, բոլորին ուժ մաղթել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ռեփերը գրառում է կատարել «Ինստագրամ»-ի իր էջում:
«Իմ սիրելի հայ ժողովուրդ, ես մտածում եմ ձեր մասին և իմ սերն եմ ուղարկում բոլոր հայերին Հայաստանում, Արցախում և ամբողջ աշխարհում: Ես բերում եմ սեր ու խաղաղություն և ուժ եմ մաղթում բոլորին: Ես գալիս եմ, սեպտեմբերի 23-ին»,-նշել է Սնուփ Դոգը:
View this post on Instagram
Հայաստանի կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ է (մոտ 6 միլիոն դոլար)հատկացրելաշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։Համերգը կկայանա 2023 թվականի սեպտեմբերի 23-ին,Երևանի«Հրազդան» մարզադաշտում: