Սեպտեմբերի 12-ից հայտեր կընդունվեն 2024-2025թթ. «Չիվնինգ» կրթաթոշակի համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը հրաժեշտի ընդունելություն էր կազմակերպել Հայաստանից ընտրված «Չիվնինգ» կրթաթոշակառուների համար, ովքեր 2023-2024թթ. մագիստրոսական կրթություն կստանան բրիտանական համալսարաններում:

Միջոցառմանը ներկա էին նաև «Չիվնինգի» շրջանավարտներ, ովքեր եկել էին շնորհավորելու նորեկներին և տոնելու «Չիվնինգի» 40-րդ տարեդարձը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում ՄԹ դեսպանությունը։

Դեսպանը նաև հավաստագրեր հանձնեց այս տարվա չորս հաջողակ կրթաթոշակառուներին: Նա ասաց․ «40 տարվա ընթացքում «Չիվնինգը» կերտել է ավելի քան 55000 շրջանավարտների համաշխարհային ցանց, որի անդամները դրական փոփոխություններ են ստեղծում իրենց համայնքներում և աշխարհում: «Չիվնինգի» այս հսկայական ընտանիքի մաս են կազմում շուրջ 200 հայեր: Այսօր ես շնորհավորում եմ այս հրաշալի քառյակին, ովքեր միացել են նրանց և «Չիվնինգ» կրթաթոշակի շնորհիվ ուսանելու են բրիտանական լավագույն համալսարաններում: Հաջողություն եմ մաղթում կյանքի այս նոր փուլում և հուսով եմ, որ Բրիտանիայում ձեռք բերած փորձն ու գիտելիքները նրանք կծառայեցնեն ի նպաստ Հայաստանի զարգացման»:

«Չիվնինգը» բրիտանական կառավարության կրթաթոշակային ծրագիր է, որը ֆինանսավորվում է ՄԹ արտաքին գործերի, Բրիտանական համագործակցության երկրների և զարգացման նախարարության ու գործընկեր կազմակերպությունների կողմից։ Այն առաջնորդության հմտություններ ունեցող երիտասարդներին ամբողջական ֆինանսավորում է տրամադրում ցանկացած բրիտանական համալսարանում մագիստրոսական կրթություն ստանալու համար։

Հայաստանից մինչ օրս «Չիվնինգ» կրթաթոշակ է ստացել շուրջ 200 հոգի, որոնց թվում՝ կառավարության ղեկավար աշխատակիցներ, խորհրդարանի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, մեդիա ոլորտի մասնագետներ, միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ ու գործարարներ։

Հայերեն English

ՆԳ նախարարության 2025 թվականի բյուջեի կատարողականը 97.2 տոկոս է

Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին

Ռումինիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով

Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով

«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթեր դեպի Միացյալ Թագավորություն և Հունաստան

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի

Իրանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Հայաստանում արձանագրվել է ջրծաղիկի դեպքերի զգալի նվազում․ դեպքերի մեծ մասը շարունակում է գրանցվել երեխաների շրջանում

Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը