Life

Ռուսաստանում դպրոցականների ծնողներին կօգնեն կոմիքսների միջոցով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանում դպրոցականների ծնողներին կօգնեն կոմիքսների միջոցով

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ուսումնական տարվա սկզբին «Բարության թվաբանություն» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, առաջին դասարանցիների ծնողների համար կգործարկվի մինի հավելված՝ նվիրված երեխաներին իրենց դպրոցին հարմարեցնելուն։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն։

Մասնավորապես, օգտատերերի համար պատրաստվել են օգտակար կոմիքսներ՝ հոգեբանների խորհուրդներով։ Դրանք բաժանված են երեք մասի` տարրական, միջին և ավագ դպրոցի աշակերտների ծնողների համար:

Վառ նկարազարդումները օգտատերերին առերեսում են այնպիսի իրավիճակների հետ, որոնց հաճախ հանդիպում են տարրական դասարանի աշակերտները՝ սկսած ճիշտ հագուստ ընտրելուց մինչև միայնակ զգալը: Մասնագետների առաջարկությունները կօգնեն հասկանալ, թե ինչպես պետք է աջակցել դպրոցականներին կոնկրետ իրավիճակում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում