Life

Գերմանիայում տղամարդը ծխելու համար օգտագործել է գնացքի վթարային արգելակման մեխանիզմը

1 րոպեի ընթերցում

Գերմանիայում տղամարդը ծխելու համար օգտագործել է գնացքի վթարային արգելակման մեխանիզմը

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գերմանիայի Շլեզվիգ-Հոլշտայն դաշնային նահանգում գնացքի ուղևորներից մեկը ցանկացել է ծխել և դրա համար օգտագործել է արտակարգ արգելակման մեխանիզմը, ինչի համար նրա դեմ այժմ քրեական գործ է հարուցվել: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ժամում մոտ 150 կիլոմետր արագությամբ Շլեզվիգ-Հոլշտայնում ընթացող գնացքի ուղևորը գործադրել է վթարային արգելակման մեխանիզմը: 61-ամյա տղամարդն իր արարքը բացատրել է այն հանգամանքով, որ ծխելու ցանկություն է ունեցել։ Գնացքի 150 ուղևորներից ոչ ոք չի տուժել»,- նշված է հաղորդագրության մեջ։

Տղամարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել երկաթուղային երթևեկության ընթացքում վտանգավոր միջամտության և արտակարգ իրավիճակների ծառայության կանչերի չարաշահման հոդվածով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում