Ժողովրդավարական Բելգիան չպետք է շանտաժի ենթարկվի Ադրբեջանի նավթային բռնապետության կողմից. Բելգիայի Հայ Դատի Հանձնախմբի նամակը վարչապետ Դը Քրույին

3 րոպեի ընթերցում

ԲՐՅՈՒՍԵԼ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ Դատի Բելգիայի Հանձնախումբը նամակ է ուղարկել վարչապետ Ալեքսանդր Դը Քրույին։ «Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակցի փոխանցմամբ՝ վարչապետին հասցեագրված նամակում հանձնախումբը բարձր է գնահատել արտգործնախարար Հաջա Լահբիբի դիրքորոշումը եւ Բելգիայի խորհրդարանների ընդունած բանաձեւերին հավատարիմ մնալը։

«Ափսոսանքով տեղեկացանք, որ Ադրբեջանի նախագահ Ալիեւը հրաժարվել է հանդիպել նախարար Լահբիբի հետ, վերջինի Երեւանում արված հայտարարությունների պատճառով՝ դրանք համարելով հայամետ։ Մինչդեռ նախարարը միայն կրկնել է Եվրամիության դիրքորոշումը եւ վերահաստատել Բելգիայի դաշնային եւ ֆլամանդական խորհրդարանների որոշումը՝ Ադրբեջանից պահանջել երաշխավորել Լաչինի միջանցքով երթևեկությունն ու դրա անվտանգությունը», - գրված է նամակում։

Հանձնախումբն անընդունելի է որակել Լահբիբի հանդեպ Բաքվի կեցվածքը եւ հիշեցրել բոլոր այն բանաձեւերը, որոնք ընդունվել են վերջին ամիսներին։ 2023 թվականի հունվարի 31-ին Բելգիայի Դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն ընդունել է բանաձև՝ դատապարտելով Ադրբեջանին Արցախի շրջափակման համար և կոչ արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ բացել Լաչինի միջանցքը։ Բացի այդ, 2023 թվականի հունիսի 13-ին Ֆլամանդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձեւ է ընդունել՝ կոչ անելով անհապաղ բացել Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքը և ադրբեջանական ուժերը դուրս բերել Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Իսկ Եվրախորհրդարանը 2023 թվականի հունվարի 19-ին բանաձեւ է ընդունել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետեւանքների մասին՝ կոչ անելով Ադրբեջանին հարգել և կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը, ապահովել ազատ տեղաշարժը և հիմնական ապրանքների և ծառայությունների հասանելիությունը:

Որպես բելգիական եւ եվրոպական կազմակերպություն, Հայ Դատի Բելգիայի հանձնախումբը նամակի վերջում հույս է հայտնել, որ եվրոպական եւ դեմոկրատ երկիր Բելգիան չի ենթարկվի Ադրբեջանի նավթային դիկտատուրային։ Հանձնախումբն ակնկալում է, որ Ադրբեջանի անհարգալից վերաբերմունքի այս դրսեւորումն անպատասխան չի մնա եւ Բելգիայի կառավարությունն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի՝ ցույց տալու իր անհամաձայնությունը։

ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Հայերեն Français Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում