Բաքուն Լաչինի միջանցքի «բացելու» համար ուզում է սահմանել ադրբեջանական սահմանապահ վերահսկողություն ու մաքսային ռեժիմ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմը հայտարարել է Լաչինի միջանցքի՝ առաջիկա օրերին «բացելու» հնարավորության մասին՝ առանձին շեշտելով, որ «դա պետք է տեղի ունենա իրենց երկրի օրենքների պահպանման ու սահմանապահ վերահսկողության, ինչպես նաև մաքսային ռեժիմի կանոնների պահպանման պայմաններով»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: Նշենք, որ դա խախտում է 2020թ-ի Նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, համաձայն որի Լաչինի միջանցքի վերահսկողությունը հանձնվում է ՌԴ խաղաղապահ ուժերին:

Ավելին, ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ Լաչինի միջանցքի բացումը կապել է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի բացման հետ. Հաջիևը նշել է, որ «Լաչինի միջանցքի բացումը կարող է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի բացման գործընթացի հերթական բաղադրիչ լինել»: Հիշեցնենք, որ բազմաթիվ արցախցիներ շարունակում են փակ պահել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը, որով Ադրբեջանը ցանկանում է իբր «հումանիտար օգնություն» ուղարկել Արցախ։

Ադրբեջանն օգոստոսի 29-ին հայտարարել էր, որ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով 40 տոննա ալյուր է ուղարկում Լեռնային Ղարաբաղ։ Լաչինի միջանցքն արգելափակելու եղանակով ԼՂ-ում հումանիտար աղետ ստեղծած և այդ հումանիտար աղետը պարբերաբար հերքող Ադրբեջանը որոշել է մարդասեր երևալ ու իբր «մարդասիրական ժեստ» անել։ Պաշտոնական Ստեփանակերտն ավելի ուշ հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից առաջարկվող «հումանիտար բեռն» ընդունելու վերաբերյալ Արցախի իշխանությունների հետ որևէ պայմանավորվածություն չի եղել, այն ընդունելու որոշում էլ չկա։

Հայերեն English Español

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին