Ստրասբուրգի քաղաքապետն անընդունելի է համարում Արցախի ժողովրդի գոյության իրավունքի ոտնահարումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախում հումանիտար իրավիճակը օրըստօրե դառնալու է էլ ավելի բարդ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գորիսում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը, որը Ֆրանսիայի մի շարք շրջանների ներկայացուցիչների հետ ժամանել է Հայաստան դեպի Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով:

Նա ներկայացրեց այն երկու պատճառները, որոնք դրդել են իրեն մասնակցել այս նախաձեռնությանը։

«Առաջինը՝ գործելու հրատապությունն է։ Արցախի արտաքին գործերի նախարարը մեզ ասել է, որ երկու օրվա ալյուրի պաշար է մնացել։ Օրըստօրե իրավիճակը դառնալու է էլ ավելի բարդ։

Երկրորդ պատճառն այն է, որ Ստրասբուրգը Եվրոպայի մայրաքաղաքն է, Ստրասբուրգում է տեղակայված Եվրոպայի խորհուրդը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։ Եվ մենք ուղերձ ենք հղում Ֆրանսիայի նախագահին, նաև եվրոպական այլ հաստատություններին, ներառյալ Եվրոպայի խորհրդին։

Որպես 1915 թվականի ցեղասպանությունից փրկվածների թոռ և ծոռ՝ ինձ համար անընդունելի է, որ այսօր ևս ոտնահարվում է ժողովրդի արժանապատիվ ապրելու իրավունքը և պարզապես գոյության իրավունքը»,- ասաց Բարսեղյանը։

Օգոստոսի 30-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի և երկրի մի շարք խոշոր ռեգիոնների կողմից Արցախին ուղարկված հումանիտար բեռներով բեռնված մեքենաները Երևանից շարժվել են դեպի Կոռնիձոր` այնտեղից Արցախ ուղևորվելու համար: 10 բեռնատարներից բաղկացած շարասյունն ուղեկցել է Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն։ Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված հումանիտար օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնները։ Ֆրանսիայի քաղաքների և տարբեր ռեգիոնների կողմից հատկացված օգնությամբ առաջին բեռնատարը Կոռնիձորում Հայաստանի հատկացրած օգնությամբ բեռնատարների շարասյանն էր միացել դեռևս օգոստոսի 9-ին։

Հայերեն Español Français Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ