Կոռնիձորի սահմանային հատվածում ստեղծվել է հումանիտար շտաբ

3 րոպեի ընթերցում

ԿՈՌՆԻՁՈՐ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հումանիտար օգնություն հասցնելու հարցն օրհասական է, արդեն մեկ ամսից ավելի է՝ այն հնարավոր չի լինում իրականացնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանն՝ ընդգծելով, որ Կոռնիձորի սահմանային հատվածում օգոստոսի 30-ին բացվել է շտաբ, որը նախատեսված է հումանիտար օգնությանը միանալու ակցիաների շրջանակում օտարերկրյա լրատվամիջոցների, հյուրերի համար՝ որպես կայանման վայր:

«Կոռնիձորի սահմանային հատվածը, որտեղ գտնվում են բեռնատարները, պարբերաբար տեղի են ունենում այցելություններ միջազգային մեր գործընկերների, միջազգային լրատվամիջոցների կողմից, տարբեր հասարակական-քաղաքական շրջանակների կողմից, և սա կդառնա կայանման, ժամանման վայր, որտեղ մեր գործընկերները կարող են գալ»,- ասաց նա:

Վարդան Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ Ֆրանսիայից ուղարկված հումանիտար բեռը, որն ուղեկցում էր Փարիզի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը, արդեն հասել է Կոռնիձորի սահմանային հատված: Նա ընդգծեց, որ ՌԴ խաղաղապահներն այդ մասին տեղյակ են:

Իսկ թե ինչ տեսակի հումանիտար օգնություն է ուղարկվել, կներկայացվի ավելի ուշ՝ ֆրանսիական պատվիրակության ասուլիսի ժամանակ:

«Հույս ունենք, որ միջազգային իրազեկվածության բարձրացումը, որի շրջանակում կարող ենք դիտարկել նաև, իհարկե, բարեկամ Ֆրանսիայից ուղարկված այս հումանիտար ուղեբեռի միացումը Կառավարության հումանիտար նախաձեռնությանը, նոր ազդակ, նոր շունչ կհաղորդի այս գործընթացին, և հնարավոր կլինի որևէ կերպ մեղմել ԼՂ-ում առկա հումանիտար ճգնաժամը»,- ասաց նա:

Վարդան Սարգսյանը նաև ընդգծեց՝ ԼՂ-ում իրավիճակը վատթարանում է ժամ առ ժամ, այդ իսկ պատճառով աշխատանքները շարունակվում են, որպեսզի գոնե հումանիտար ճգնաժամը, որը միտում ունի վերաճելու հումանիտար աղետի, որևէ կերպ մեղմվի:

«Ինչպես նշել ենք՝ քայլերը շարունակական են, և դրանց միակ և հիմնական նպատակը հումանիտար օգնությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին օր առաջ հասցնելն է»,- եզրափակեց Սարգսյանը:

Հայերեն English Русский

Վահան Կոստանյանն ու Դիմիտրիոս Սկուտասը քննարկել են Հայաստան–Հունաստան առևտրատնտեսական օրակարգը

Պուտինն ԱՊՀ-ի գծով իր պաշտոնակիցներին ոչ պաշտոնական գագաթնաժողովի է հրավիրել Սանկտ Պետերբուրգ

Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբ

Բուլղարացի պատգամավորը հայտնել է, որ 2025 թվականին երկրում 16 դոնորի շնորհիվ իրականացվել է 34 փոխպատվաստում. BTA

ԱՊՀ ղեկավարները հայտարարություն են ընդունել Համագործակցության 35-ամյա հոբելյանի առթիվ

Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ Ոստիկանություն

Իտալիայի գինեգործարանից գողացել են 30 000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Արդարադատության միջազգային դատարանի դատավոր Նավի Փիլեյին

Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ Նիկոլ Փաշինյան

Կլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես լքել քաղաքը