ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Վահագն Հայրապետյանին` ծննդյան 55-ամյակի առիթով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ջազմեն, դաշնակահար Վահագն Հայրապետյանի ծննդյան 55-ամյակի առիթով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի պարոն Հայրապետյան, սիրելի Վահագն.

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 55-ամյակի առիթով: Դուք առանձնահատուկ վաստակ ունեք Հայաստանում ջազային, և ընդհանրապես, երաժշտարվեստի զարգացման և մատուցման գործում:

Ձեր նվիրումը երաժշտությանը, արվեստին, ստեղծագործական Ձեր կերպարը մեր մշակութային կյանքում կարևոր նշանակություն ունեն: Առանձնահատուկ ուզում եմ շեշտել Ձեր աշխատասիրությունը, որով բարձրացնում եք ոչ միայն աշխատանքի, այլև արվեստի վարկանիշը, ապացուցելով, որ այդ թվում արվեստում՝ աշխատանքն է առաջընթացի իմաստալից, արժանապատիվ և հուսալի ճանապարհը:

Ձեր արվեստով և գործունեությամբ նպաստում եք, որ լավատեսությունը երբեք չմարի, երբեք չպարտվի:

Հարգելի պարոն Հայրապետյան,

Ընդունեք խնդրեմ իմ լավագույն մաղթանքները և գնահատանքի տուրքը Ձեր ծննդյան 55-րդ տարեդարձի առիթով»:

Հայերեն Français Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան