Գորիսի 3 կրթօջախներ արդեն օգտվում են Ucom-ի գերարագ ինտերնետից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հանձնարարության հիման վրա կատարված աշխատանքի արդյունքում Գորիսի 3 կրթօջախների՝ թիվ 4 և Ա․ Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցների, ինչպես նաև «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի հարյուրավոր սաներն անվճար կօգտվեն Հայաստանի ամենաարագ ինտերնետից։ Տեխնիկական թիմի ջանքերով նշյալ կրթօջախներում արդեն ապահովված է ֆիքսված ինտերնետի հասանելիությունը, ինչպես նաև գործարկվել է ժամանակակից օգտատերերի պահանջներին համապատասխանող Wi-Fi ցանցը։

«Գորիսի ուսումնական հաստատություններում առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմամբ հուսալի և արագ ինտերնետի հասանելիության ապահովումն արդեն իրականություն է։ Այո՛, մեր խոստումը գործ է։ Տրամադրելով անվճար գերարագ ինտերնետ՝ մենք ավելի բարենպաստ միջավայր ենք ստեղծել հարյուրավոր սաների ուսման և գիտելիքների փոխանակման համար։ Համոզված ենք, որ բարելավում ենք հայրենիքի կրթական լանդշաֆտը՝ ապահովելով երիտասարդների հաջողության համար անհրաժեշտ ռեսուրսը», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրենՌալֆ Յիրիկյանը։

Գորիս այցի ընթացքում «Յուքոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին ինտերնետ կապի տրամադրման դիմում են ներկայացրել Գորիսի թիվ 4 և Ա․ Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցների, ինչպես նաև «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեններ Ա․ Շեգունցը, Լ․ Մանուչարյանը և Կ․ Լազարյանը։

Հայերեն English

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում