Անհնար ենք համարում Արցախի` Ադրբեջանի կազմում գտնվելն ու համակեցությունը. ռուսական համայնքի ղեկավար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել Արցախի ռուսական համայնքի ներկայացուցիչների ժողովը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Արցախպրես»-ի հրապարակումից, միջոցառումը մեկնարկել է Հայ Առաքելական և Ռուսական ուղղափառ եկեղեցու հոգեւոր հայրերի օրհնությամբ ու գոտեպնդող խոսքով։

Արցախի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովն իր խոսքում նշել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այսօր ծանր վիճակում է հայտնվել եւ միայն արցախցիներին բնորոշ ոգու ուժն ու տոկունությունն են թույլ տալիս պատվով հաղթահարել այս ամիսների փորձությունները.

«Բնականաբար, մենք հիշում ենք, որ մեր պապերի ու հայրերի համար նույնպես հեշտ չի եղել, քանի որ ղարաբաղյան սուրբ հողի ամբողջ պատմությունը ազատության, կյանքի, նախնիների հողում ապրելու իրավունքի պայքար է»։

Ռուսական համայնքի ղեկավարը պատմական անդրադարձ է կատարել հայ-ռուսական հարաբերություններին՝ այդ համատեքստում նաեւ Արցախում ռուսական ներկայության պատմությանը։

Ալեքսանդր Բորդովի խոսքով՝ հարյուրամյակների ընթացքում հայերն ու ռուսները ստեղծել են հոգևոր կապեր, ինչը հուշում է ամուր դաշնակցային հարաբերություններ կառուցելու անհրաժեշտության մասին՝ հանուն երկու ժողովուրդների, երկրների ու հավատի։

Ըստ բանախոսի` ներկայում բարդ, փաստացի՝ ճգնաժամային իրավիճակում են հայտնվել ինչպես Արցախի ժողովուրդը, այնպես էլ ռուս խաղաղապահները։

«Միանշանակ է, որ այսօր մենք պետք է բարիկադների նույն կողմում լինենք»,- համոզմունք է հայտնել ռուսական համայնքի նախագահը։

«Մենք, միանշանակ, Ադրբեջանի բնակչության դեմ ոչինչ չունենք, սակայն դեմ ենք արդեն 206 օր շարունակվող շրջափակմանն ու ղարաբաղյան հողում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իրականացրածին, ընդ որում՝ Եռակողմ հայտարարությանը հակառակ։ Այս ամենը, ինչպես նաև պատմական հիշողությունը Սումգայիթում, Բաքվում, Լեռնային Ղարաբաղում ողբերգական այն իրադարձությունների վերաբերյալ, երբ հայ բնակչության նկատմամբ իրականացվել են դաժան հանցագործություններ, թելադրում են Ադրբեջանի կազմում լինելու ու ստեղծված իրավիճակում համատեղ ապրելու անհնարինության մասին. չափազանց ծանր են կորուստների վերքերը»,-հավելել է Բորդովը` հորդորելով ամբողջ ուժերով լծվել անվտանգ ու բարգավաճ Արցախ ունենալու գործին։

Այնուհետեւ, ռուսական համայնքի ներկայացուցիչներն իրենց խոսքում կարեւորել են հայ-ռուսական բարեկամությունը` անդրադառնալով նաեւ շրջափակման հետեւանքով ստեղծված իրավիճակից ելքերին ու հնարավորություններին:

Հայերեն English Español فارسی Français Русский

Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածներից երկու կողմում գրանցվել են զոհեր և վիրավորներ

Գեղարքունիքի մարզում կաշառք տալու գործով կան կալանավորվածներ

Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու՝ 12 երկրների քայլերին

Թուրքիայի և Իրաքի խորհրդարանների նախագահները քննարկել են զինված խմբավորումների զինաթափման գործընթացը

Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան 30-ից ավելի ավիահարված է հասցրել Եմենին

Բաղդադում քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Իրաքի միջև

Իրանի դեմ հակամարտության ընթացքում վիրավորված ԱՄՆ զինվորականների թիվը գերազանցել է 800-ը

Անակնկալ այցերը զորամասեր վեր են հանում խնդիրներ, որոնք տեսանելի չեն սովորական այցերի ընթացքում. Սուրեն Պապիկյան

Ռուբիոն հայտնել է, որ Մոսկվայում և Կիևում քննարկվել են բովանդակալից առաջարկներ

ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալի հետ