Life

«Հերոսներ». հայտնի են «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի կարգախոսը և տարբերանշանը

1 րոպեի ընթերցում

«Հերոսներ». հայտնի են «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի կարգախոսը և տարբերանշանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայում կայանալիք 21-րդ «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի կարգախոսն է «Հերոսներ» (Heroes), հայտնի է նաև տարբերանշանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ասված է Առաջին ալիքի Ֆեյսբուքի էջում:

«Մանկական Եվրատեսիլ» երգի 21-րդ մրցույթը տեղի կունենա 2023 թվականի նոյեմբերի 26-ին Ֆրանսիայի՝ Նիս քաղաքում։

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլի» 20-րդ հոբելյանական մրցույթը, տեղի է ունեցել Հայաստանում։ Երևանում կայացած 20-րդ «Մանկական Եվրատեսիլում» հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Լիսանդրոն՝ «Oh Maman» երգով։ Հայաստանի պատվիրակ Նարեն զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում