Ֆրանսիայի ԱԳ նախարարն անօրինական և անբարոյական է որակել Ադրբեջանի քաղաքականությունը ԼՂ-ի նկատմամբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլլոնան անօրինական ու անբարոյական է որակել Լեռնային Ղարաբաղի հայերին արտագաղթել ստիպելու Ադրբեջանի քաղաքականությունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը, այս մասին Ֆրանսիայի ԱԳ նախարարը խոսել է Ֆրանսիայում հավատարմագրված դեսպանների համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։

«Խեղդամահ անելու ռազմավարությունը, որի նպատակն է հրահրել հայերի զանգվածային արտագաղթը Լեռնային Ղարաբաղից, անօրինական է, ինչպես արդեն սահմանել է Միջազգային դատարանը։ Այդ քաղաքականությունը նաև անբարոյական է»,- ասել է Կոլոննան։

Նա նաև նշել է, որ Ֆրանսիան մոբիլիզացնում է ուժերը հանուն Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և կայուն խաղաղության հաստատման։ Կոլլանան նշել է, որ դա թույլ կտա սահմանազատել երկու երկրների սահմանները։

Ֆրանսիայի ԱԳ նախարարի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և կայուն խաղաղությունը նաև հնարավորություն կտա, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ապրի իր բնօրրանում և հարգվեն նրանց իրավունքները, մշակույթը և պատմությունը։

Հայերեն العربية English Español فارسی Français Русский Türkçe

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլում ԵՄ-ի ներկայացուցիչների ներգրավման հարց չի քննարկվել. ՌԴ ԱԳՆ

Բնակարաններից մինչև ներդրումային նախագծեր․ TOON EXPO-ն համախմբել է ոլորտի առաջատար ընկերություններին

Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար

Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը

Հնդկաստանում միկրոավտոբուսի և բեռնատարի դիմահար բախման հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ

Նիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպա

Փարաքարի համայնքապետի սպանության գործով դատական նիստի ժամանակ հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարար

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել