Քաղաքականություն

Մարդասիրական ճգնաժամ հարուցած Ադրբեջանը փորձում է մարդասեր երևալ․ Բաքուն որոշել է «հումանիտար օգնություն» ուղարկել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհահատված

1 րոպեի ընթերցում

Մարդասիրական ճգնաժամ հարուցած Ադրբեջանը փորձում է մարդասեր երևալ․ Բաքուն որոշել է «հումանիտար օգնություն» ուղարկել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհահատված

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չնայած այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղում մերժել են Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով ադրբեջանական կողմից որևէ օգնություն ստանալու առաջարկները, Ադրբեջանի իշխանությունները որոշել են «հումանիտար օգնություն» ուղարկել այդ ճանապարհահատված։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանական Կարմիր մահիկի ընկերությունն օգոստոսի 29-ին 40 տոննա ալյուրով բեռնված երկու բեռնատար ավտոմեքենա է ուղարկելու Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհահատված։

Լաչինի միջանցքն արգելափակած և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցած Ադրբեջանն այս քայլը որակել է որպես «մարդասիրական ժեստ»։

Ադրբեջանը Լաչինի միջանցքը փակ է պահում 2022 թվականի դեկտեմբերից, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է հասունացել։ Բացի այն, որ Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությունը զրկված է սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի, առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումներից, Ադրբեջանը միջանցքում ապօրինի տեղադրված անցակետից արդեն 4 արցախցու է առևանգել՝ նրանց կեղծ մեղադրանքներ ներկայացնելով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում