Քաղաքականություն

Մենենդեսը Բաքվի կողմից արցախցի երիտասարդների առևանգումը որակել է որպես զազրելի պահվածք

2 րոպեի ընթերցում

Մենենդեսը Բաքվի կողմից արցախցի երիտասարդների առևանգումը որակել է որպես զազրելի պահվածք

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսն անդրադարձել է Լաչինի միջանցքում տեղակայված անօրինական անցակետում Ադրբեջանի կողմից արցախցի երեք երիտասարդների առևանգմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սենատորը հանձնաժողովի X (նախկինում՝ Twitter) սոցցանցի էջում դա որակել է որպես «զազրելի պահվածք»։

«Խորապես անհանգստացած ենք, որ Ադրբեջանը շարունակում է իր զազրելի պահվածքը, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղում հայերին վախեցնելուն, մարդասիրական օգնության մուտքի արգելքին և ԿԽՄԿ-ի կարևորագույն գործունեությունը խաթարելուն: Սա անընդունելի է», - գրված է Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի էջում։

Գրառմանը կից ներկայացված է «Արմենպրես»-ի հրապարակումը օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքում տեղի ունեցած միջադեպի մասին։

Օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից առևանգվել էին Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը։ Ավելի ուշ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, թե երիտասարդները ձերբակալվել են Ադրբեջանի դրոշն անարգելու համար։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նշել էր, որ երիտասարդների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում են կայացրել, նրանք 10-օրյա կալանքից հետո «կարտաքսվեն Ադրբեջանի տարածքից»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում