Հասարակական

Ադրբեջանի դատախազությունը հայտնում է երեք հայ երիտասարդների նկատմամբ քրհետապնդումը դադարեցնելու մասին

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի դատախազությունը հայտնում է երեք հայ երիտասարդների նկատմամբ քրհետապնդումը դադարեցնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ դադարեցնում է քրեական հետապնդումը երեք հայ երիտասարդների նկատմամբ, ովքեր առևանգվել էին Լաչինի միջանցքի անցակետում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ նրանց նկատմամբ կիրառվել է «վարչական պատիժ 10-օրյա կալանքի տեսքով», ինչից հետո նրանք «արտաքսվելու են Ադրբեջանի տարածքից»։

Օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից առևանգվել էին Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում