Տևական դադարից հետո Շիրակի երկրագիտական թանգարանը հանդես է գալիս հնագիտական նմուշների ցուցադրությամբ

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տևական դադարից հետո Շիրակի երկրագիտական թանգարանը հանդես է գալիս հնագիտական նմուշների ցուցադրությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայ-գերմանական համատեղ արշավախմբի պեղումներից հայտնաբերված նյութական մշակույթի բացառիկ գտածոները ներկայացված են ցուցադրության մեջ։ Սեփական տարածքն ու ցուցադրության հնարավորություն չունենալու պատճառով ցուցադրությունն այս պահին ներկայացված է Գյումրու «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ում։

«Անտեսել ու չնկատել, թե ինչ աշխատանք է կատարել արշավախումբն անցած տարիների ընթացքում՝ անհար է: Այս՝ «Հողի գաղտնիքը» ցուցադրությունը նվիրված է 14 տարիների ընթացքում Շիրակ աշխարհում կատարված պեղումներին։ Ցավոք, 2018 թվականից թանգարանին տրամադրվել է շենքը, բայց մինչ այսօր գումարներ չկան կառույցը նորոգելու, ինչը հնարավորություն չի տալիս թանգարանի տարածքում ցուցադրություններ կազմակերպել, բայց մենք շարունակելու ենք մեր ցուցադրությունների շարքն ու հետայսու թանգարանը տարբեր ցուցադրություններ է անելու Շիրակ աշխարհում»,- նշեց թանգարանի տնօրեն Մերուժան Մինասյանը։

Արշավախումբն իր աշխատանքերը սկսել է դեռևս 2009 թվականին՝ ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի և Գերմանիայի Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանի համագործակցության արդյունքում։ Արշավախումբը պեղումներ է իրականացրել Շիրակի մարզի Ազատան ու Ջրափի համայնքերի տարածքներում։

Ցուցադրությանը ներկայացված է արշավախմբի կողմից Ազատանի ու Ջրափիի տարածքներից հայտանբերված մոտ 140 իր։

«Բնականաբար արդյունքերը շատ ավելի մեծ են՝ ներկայացված Ազատանի ու Ջրափիի արդյունքների մի փոքր մաս։ Երկու հուշարձաններից ձեռք բերված է ամենավաղը մոտ 4-րդ հազարամյակից սկսած մինչև մեր թվագրության 7-6 դարերի նյութեր։ Կարելի է ասել, որ հատկապես Ազատանը շատ բացառիկ հուշարձան է ու լավ պահպանված հնավայրերից է, ինչպես նաև Ջրափին, որ հարուստ գտածոներ ունի։ Ցուցադրությանը ներկայացված են հիմնականում դամբարանի պեղումներից գտնված իրեր»,-նշեց հնագետ Լևոն Աղեկյանը։

1930թ.-ին ստեղծված երկրագիտական թանգարանը, որտեղ պահվում է ավելի քան 25 հազար ցուցանմուշ, տարիներ շարունակ զրկված է շենքային և գործունեություն ծավալելու նորմալ պայմաններից: Ունենալով հարուստ ցուցադրություն, Շիրակի երկրագիտական թանգարանի ցուցանմուշները հասարակության համար հասանելի չեն` շենքային պայմանների բացակայության պատճառով: Թեև 2018 թվականին, ՀՀ կառավարության որոշմամբ, Գյումրու Ջիվանու փողոցի 74 հասցեում գտնվող հիվանդանոցի նախկին շենքն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հատկացվել է ՀՀ Շիրակի մարզի «Շիրակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ին, մինչ օրս դեռ տեսանելի քայլեր արված չեն կառույցի վերանորոգման ու թանգարանային պայմաններին հարմարեցման ուղղությամբ՝ կառույցի հիմնանորոգման համար անհրաժեշտ գումարի բացակայության պատճառով։

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն فارسی Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում