ԴևHacks տեխնոլոգիական հաքաթոնն ընդունում է հայտեր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 29-ից հոկտեմբեր 1-ը Tech Week Vanadzor 2023-ի ընթացքում կանցկացվի ԴևHacks տեխնոլոգիական հաքաթոն։ Առաջին տեղ զբաղեցրած թիմը կստանա 10 հազար, երկրորդը՝ 2500 և երրորդ տեղ զբաղեցրած թիմը՝ 1000 դոլար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Layerswap ընկերության կողմից կազմակերպվող մրցույթի նպատակն է լավագույն թիմերի հավաքագրումը ամենահետաքրքիր տեխնոլոգիական նախագծերի շուրջ՝ ուղղված Հայքի հզորացմանը։
Հաքաթոնին կարող են մասնակցել 3-5 անդամից բաղկացած թիմերը։ Գաղափարն ամբողջությամբ պետք է իրագործվի տեղում (48 ժամում)։ ԴևHacks-ին մասնակցության համար մասնակցության հայտը կարող եք լրացնել այստեղ։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 15-ն է։
Կարդացեք հոդվածը` Русский