Ադրբեջանի պահանջներին զիջումների գնալն ավելի են խորացնելու ու բարդացնելու մեր իրավիճակը․ Արցախի պետնախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի պահանջները լինելու են անվերջ, քանի դեռ չի իրականացնելու իր ծրագիրը՝ Արցախի ժողովրդին ցեղասպանելու ճանապարհով ղարաբաղյան խնդրի լուծումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում տարածած տեսաուղերձում։

«2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախի ժողովրդին նետվեց նոր մարտահրավեր։ Արցախը կեղծ բնապահպանական պատրվակով շրջափակվեց, արգելափակվեց Հայաստանի հետ կապող միջանցքը, այնուհետև փակվեց Հակարիի կամուրջը։

Հայաստանից զենք ներկրելու պատրվակով այնտեղ սարք տեղադրվեց, հետո այն հանվեց, տեղադրվեց անցակետ։ Հունիսի 15-ից դադարեցվեցին հումանիտար բեռնափոխադրումները, մարդկանց ազատ տեղաշարժը վերածվեց Կարմիր խաչի միջոցով հիվանդների տեղափոխության, իսկ բեռների փոխադրումը դադարեցվեց ամբողջությամբ։

Ավելի քան երկու ամիս այդ վիճակում արցախցիներին պահելուց հետո Ադրբեջանը նոր պահանջներ դրեց՝ Աղդամ-Ասկերան ճանապարհի գործարկում, Ադրբեջանի տարածքում հանդիպում Ղարաբաղում էթնիկ հայերի ներկայացուցիչների հետ։ Այս պահանջները լինելու են անվերջ, քանի դեռ ադրբեջանական ծրագիրը՝ Արցախի ժողովրդին ցեղասպանելու, Արցախը հայաթափելու ճանապարհով ղարաբաղյան խնդրի վերջնական լուծումը, չի հասցվել ավարտին։

Հետևաբար՝ դատարկ են այն պնդումները, որ Ադրբեջանի պահանջներին ի պատասխան զիջումների գնալը կարող է հնարավորություն տալ շունչ քաշելու, նոր ուժեր հավաքելու, դրանք անհիմն պատրանքներ են։ Ավելին՝ դրանք ավելի են խորացնելու ու բարդացնելու մեր վիճակը»,- ընդգծել է Ներսիսյանը։

Արցախի պետնախարարը անհրաժեշտ է համարում ընդունել այն իրողությունը, որ միջազգային հանրությունը, այդ թվում Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ուժերը Արցախում ապահովում են անբավարար անվտանգություն և չեն կարող ստեղծել պայմաններ պարզագույն մարդկային կենսագործունեության համար, և լռությամբ պաշտպանում կամ խրախուսում են ադրբեջանական այն օրակարգը, որը պետք է ավարտվի ցեղասպանությամբ։

Հայերեն English Español فارسی Русский

Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածներից երկու կողմում գրանցվել են զոհեր և վիրավորներ

Գեղարքունիքի մարզում կաշառք տալու գործով կան կալանավորվածներ

Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու՝ 12 երկրների քայլերին

Թուրքիայի և Իրաքի խորհրդարանների նախագահները քննարկել են զինված խմբավորումների զինաթափման գործընթացը

Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան 30-ից ավելի ավիահարված է հասցրել Եմենին

Բաղդադում քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Իրաքի միջև

Իրանի դեմ հակամարտության ընթացքում վիրավորված ԱՄՆ զինվորականների թիվը գերազանցել է 800-ը

Անակնկալ այցերը զորամասեր վեր են հանում խնդիրներ, որոնք տեսանելի չեն սովորական այցերի ընթացքում. Սուրեն Պապիկյան

Ռուբիոն հայտնել է, որ Մոսկվայում և Կիևում քննարկվել են բովանդակալից առաջարկներ

ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալի հետ