Միջազգային մասնագետների ստեղծած «Անսահմանության արտացոլանք» քաղաքային ինստալյացիան Գյումրու այցեքարտերից կդառնա

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում անցկացված միջազգային MEDS (Meeting of Design Students) աշխատարանի ընթացքում ստեղծվել են տասից ավելի նախագծեր, որոնք իրենց մնայուն տեղը կգտնեն արհեստների ու արվեստների քաղաքում։ Ճարտարապետության ու դիզայնի ոլորտի մասնագետներին համախմբող այս ձևաչափը 13-րդն է պատմության մեջ։ Հայաստանում MEDS Գյումրի աշխատարանին մասնակցել է շուրջ 28 երկրից 150 մասնակից, ովքեր ձևավորել են թիմեր ու իրականացրել բազմատեսակ նախագծեր՝ ճարտարապետական փոքր ձևեր, քաղաքային ինստալյացիաներ, լուսանկարչական մշակումներ և այլն։

Ալյումինե դռների և պատուհանների առաջատար արտադրող PROFAL ընկերությունն իր սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում աջակցում էր «Անսահմանության արտացոլանք» նախագծի իրականացմանը, որի հեղինակներն են Ալբերտո Կոլետն ու Դանիելե Մելոնին։ Հայաստանը, Բուլղարիան, Իտալիան, Լեհաստանը, Ռուսաստանը, Իռլանդիան, Եգիպտոսը, Հնդկաստանն ու Թուրքիան ներկայացնող մասնագետները համախմբել են ջանքերն այս նախագծի ստեղծման շուրջ։

Ալբերտո Կոլետն, ով առաջին անգամ է Հայաստանում, բայց մեր երկրի մասին բազմիցս լսել է իր հայազգի ընկերներից, նշել է․ «MEDS-ը համագործակցության յուրահատուկ ձևաչափ է, որտեղ մտքերի փոխանակման ու միևնույն նախագծի վրա աշխատելու հնարավորություն են ստանում տարբեր մշակույթներ ու մոտեցումներ կրող մասնագետները։ Նախագիծը, որը մենք հաջողությամբ իրագործեցինք, քաղաքային ինստալյացիա է՝ պատված արտացոլող մակերեսով, ինչը շրջանակի մեջ է վերցնում բնությունը՝ ստեղծելով յուրօրինակ կտավ»։

«Անսահմանության արտացոլանք» քաղաքային իստալյացիան տեղադրվել է Գյումրու Հայր Հայաստան հուշարձանի հարակից տարածքում, որն, ըստ նախագծի հեղինակի, յուրահատուկ այցեքարտ կլինի ինչպես գյումրեցիների, այնպես էլ քաղաքի այցելուների համար։

«PROFAL ընկերությունը մշտապես կարևորում է նման ձևաչափերին աջակցությունը, որոնք նպատակ ունեն զարգացնելու հայ և արտասահմանցի մասնագետների միջև միջազգային համագործակցությունը՝ դառնալով լավագույն հարթակ ստեղծարար ու նորարար մտքերի գեներացման համար։ Բացի այդ՝ չէինք կարող անտարբեր անցնել Հայաստանում համայնքային կյանքի զարգացմանը նպաստող այս կարևոր նախաձեռնության կողքով»,-ասել է PROFAL GROUP-ի գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանը։

MEDS Գյումրի աշխատարանն անցկացվել է օգոստոսի 6-20-ը, որի շրջանակում «Անսահմանության արտացոլանք» նախագծի ղեկավարն ու մասնակիցները հյուրընկալվել են PROFAL-ում։ Էդգար Ավետիսյանն ընդունել է հյուրերին, ներկայացրել ընկերության անցած ճանապարհը, գրանցած հաջողություններն ու առաջիկա խոշոր ծրագրերը։ Այնուհետև ներկաները շրջել են ընկերության ալյումինի, ապակու և կահույքի արտադրամասերում, ծանոթացել արտադրական ողջ գործընթացին։ Հյուրերն այցելել են նաև PROFAL-ի կանաչապատման և լանդշաֆտային դիզայնի ուղղությունը ներկայացնող Օ₂ Gardens, որտեղից էլ հեռացել են անչափ տպավորված։

Հայերեն English فارسی Русский

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան է նշանակվել Ֆլորիան Էսկյուդիեն

Վահագն Խաչատուրյանը ԵՄ անդամակցությանը պատրաստվելու համար կարևորում է նաև մտածողության փոփոխությունը

Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետերը պատրաստ են սահմանների բացմանը և տեղաշարժին. ՀՀ նախագահ

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Կապանի ԲԿ-ում ընդլայնվել են բուժական հնարավորությունները

Հայաստանը պետք է հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի, որը կհանգեցնի երկարատև խաղաղության. ՀՀ նախագահ

Համայնքային խոշորացումից հետո Կապանի հարևան բնակավայրերում կյանքը զգալիորեն աշխուժացել է, իրականացվում են կարևոր ծրագրեր․ Գոռ Թադևոսյան

Հայաստանն ու Չեխիան քննարկում են Երևանի մետրոյի և ատոմակայանի օգտագործված վառելիքի հետ կապված ծրագրեր․ Խաչատուրյան

Արսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր, մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանը

Երեկոն թանգարանում․ երաժշտության և պատմության յուրահատուկ հանդիպում Գյումրիում

ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ՕԿՀ առաջին մակարդակի ինքնագնահատում