Քաղաքականություն

Անջեյ Կասպրշիկը Լաչինի միջանցքում առկա իրավիճակի վերաբերյալ զեկույց կներկայացնի ԵԱՀԿ գործող նախագահին

3 րոպեի ընթերցում

Անջեյ Կասպրշիկը Լաչինի միջանցքում առկա իրավիճակի վերաբերյալ զեկույց կներկայացնի ԵԱՀԿ գործող նախագահին

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն այցելել է Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայր՝ Լաչինի միջանցքի սկզբնամաս՝ միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին ծանոթանալու և ԵԱՀԿ գործող նախագահին զեկույց ներկայացնելու համար։

Շուրջ մեկ ամիս է, ինչ Կոռնիձորի հատվածում Լեռնային Ղարաբաղ մուտքին են սպասում Հայաստանի կառավարության ուղարկած բեռնատարները՝ հումանիտար օգնությամբ։ Ավելի ուշ Հայաստանի կառավարության ուղարկած շարասյանն էին միացել նաև «Գրանդ քենդի» ընկերության և Ֆրանսիայի մի շարք շրջանների կողմից ուղարկված բեռնատարները։Բեռնատարները չեն կարողանում առաջ շարժվել, քանի որ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքն ու թույլ չի տալիս դրանց մուտքը։

Լրագրողների հետ զրույցում Կասպրշիկն ընդգծեց, որ Լաչինի միջանցքի սկզբնամաս է այցելել իր ղեկավարի՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի հանձնարարականով։ «Այդ մասին հաղորդագրությունը մամուլում եղել է։ Հանձնարարվել է այցելել Լաչինի միջանցքի հարակից շրջաններ, ծանոթանալ իրավիճակին և զեկուցել իրեն։ Ես շատ հանդիպումներ եմ ունեցել նախորդ օրերին, իսկ այսօր, ինչպես տեսնում եք, այստեղ եմ, վերադառնալու եմ, որպեսզի զեկուցեմ իրավիճակի մասին»,- ասաց Կասպրշիկը։

Անջեյ Կասպրշիկն օգոստոսի 22-ին Երևանում հանդիպել էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Նա Հայաստան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լաչինի միջանցք այցելելու և առկա իրավիճակի մասին զեկուցելու հանձնարարականի շրջանակներում:

ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանին օգոստոսի 16-ին հայտնել էր, որ իր անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին հանձնարարել է այցելել Լաչինի միջանցքի շրջակա տարածքներ և իրավիճակի վերաբերյալ իրեն զեկույցներ ներկայացնել։

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է հասունացել։ Միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությունն ամբողջովին զրկված է սննդի, դեղորայքի, վառելիք, առաջին անհրաժեշտության այլ ապրանքների, գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումներից։

Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղի անտառում կորած քաղաքացու դին

Պատահար

Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղի անտառում կորած քաղաքացու դին

Լոռու մարզպետն Ալավերդու  համայնքապետի ուղեկցությամբ այցելել է  Սանահին կայարան թաղամաս

Մարզեր

Լոռու մարզպետն Ալավերդու  համայնքապետի ուղեկցությամբ այցելել է  Սանահին կայարան թաղամաս

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

ՀՀ ֆինանսների եւ ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարարները քննարկել են առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Տնտեսություն

ՀՀ ֆինանսների եւ ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարարները քննարկել են առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Գյումրու ավագանին հաստատեց «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում տրամադրվող տեխնիկական աջակցության դրամաշնորհի համաձայնագիրը

Մարզեր

Գյումրու ավագանին հաստատեց «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում տրամադրվող տեխնիկական աջակցության դրամաշնորհի համաձայնագիրը

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 26/06/24

Ասիական ինդեքսներ - 26/06/24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 26/06/24

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Քաղաքականություն

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Հրդեհ՝  «Սևան ազգային պարկ»-ում. այրվել է 2000 քմ եղեգնուտ

Մարզեր

Հրդեհ՝ «Սևան ազգային պարկ»-ում. այրվել է 2000 քմ եղեգնուտ

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

Քաղաքականություն

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում