Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարվեց ՀՀ կառավարության՝ օգոստոսի 24-ի նիստի ընթացքում:

Կառավարության որոշմամբ սահմանվել են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, ընդհանուր քանակները և մասնագիտությունները, յուրաքանչյուր մասնագիտությամբ հավաքների ժամկետները և պահեստազորայինների քանակները: Մասնավորապես՝ վարժական հավաքներին նախատեսվում է ներգրավել մինչև 1047 քաղաքացու, որոնցից 528-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 28-ը` ավագ ենթասպայական կազմի, 491-ը` սպայական կազմի պահեստազորայիններ: Վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:

Նիստի ժամանակ նաև նշվեց, որ որոշում է ընդունվել, ըստ որի նախատեսվում է կանոնակարգել զինապարտների, զորակոչի ենթակա անձանց փորձաքննության գործընթացի շրջանակներում կիրառվող փաստաթղթերի, մասնավորապես՝ առողջության անձնագրերի, բժշկական քարտերից քաղվածքների (այդ թվում` էլեկտրոնային) տրամադրումը:

Կառավարությունը նաև փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում. հստակեցվում է մինչև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն ուժի մեջ մտնելը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում օրենքով սահմանված բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված անձանց բնակարանային ապահովության գործընթացը, 6 անձից ավելի ընտանիքի անդամներ ունեցող շահառուների համար սահմանվում են բնակարանային ապահովության նոր պայմաններ, որոշման մեջ իրացվում են օրենքի 65-րդ և 73-րդ հոդվածներում կատարված փոփոխությունները, որոշման մեջ օրենքին տրված հղումները համապատասխանեցվում են գործող օրենքի դրույթներին, հստակեցվում են հատկացված բնակարանի գնման վկայագրի գործողության և օգտագործման, ՊՆ ծառայողական ֆոնդի պահպանման և սպասարկման պայմանները:

Հայերեն

ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով

Վրաստանի ներքին գործերի նախարարը պաշտոնական այց կկատարի Հայաստան

ԵՄ-ն աջակցում է Մոլդովայի կանաչ վերափոխմանը. Moldpress

ԵՄ-ի հետ համագործակցությամբ Սյունիքի մարզում իրականացվում է մեծ փաթեթով ծրագիր, որն արդեն ունի ավելի քան 200 միլիոն եվրոյի չափով բյուջե

ԵՄ-ի աջակցությամբ եռամյա ծրագիրը ձևավորել է համայնք-ՔՀԿ-պետություն արդյունավետ համագործակցության հիմքեր

Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ

ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին

Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան

Հայրենի բնաշխարհին մերձենալու առիթ․ ԶԼՄ-ների ներկայացուցիչները հյուրընկալվեցին Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում