Ինովացիա

Հնդկաստանն այժմ Լուսնի վրա է․ «Չանդրայան-3»-ը հաջող վայրէջք կատարեց Լուսնի հարավային բևեռում

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանն այժմ Լուսնի վրա է․ «Չանդրայան-3»-ը հաջող վայրէջք կատարեց Լուսնի հարավային բևեռում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հնդկական «Չանդրայան-3» լուսնագնացը փափուկ վայրէջք կատարեց Լուսնի մակերևույթի վրա։ Այսպիսով, Հնդկաստանը դարձավ առաջին երկիրը, որը հաջողությամբ տիեզերանավ իջեցրեց Լուսնի հարավային բևեռում։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ից։

Գիտնականները հույս ունեն Երկրի բնական արբանյակի հարավային բևեռում գտնել ջուր։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, որն այժմ գտնվում է Հարավաֆրիկյան Հանրապետությունում BRICS-ի գագաթնաժողովին, ողջունել է երկրի այս կարևոր ձեռքբերումը։

«Հնդկաստանն այժմ Լուսնի վրա է․․․ Հնդկաստանի լուսնային առաքելության հաջողությունը միայն Հնդկաստանինը չէ․․․ Մենք բոլորս կարող ենք ձգտել դեպի Լուսին և դրանից էլ այն կողմ», - ասել է Մոդին։

8056186f-01fb-48d0-acbd-bd9e63695fa2.jpg (14 KB)

Օգոստոսի 21-ին Լուսնի հարավային բևեռում պետք է վայրէջք կատարեր ռուսական «Լունա-25» մոդուլը, սակայն օգոստոսի 19-ին «Ռոսկոսմոս»-ը հայտնեց, որ կայանի վրա չնախատեսված իրավիճակ է առաջացել, սարքը բախվել է Լուսնի մակերևույթի հետ և ոչնչացել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում