Արցախ

Ստեփանակերտը հերքում է լուրերը Աղդամի ճանապարհի վերաբերյալ որոշում ընդունելու մասին

2 րոպեի ընթերցում

Ստեփանակերտը հերքում է լուրերը Աղդամի ճանապարհի վերաբերյալ որոշում ընդունելու մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաշտոնական Ստեփանակերտն արձագանքել է տարածվող լուրերին, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Աղդամի ճանապարհն օգտագործելու առաջարկն ընդունելու որոշում է կայացրել։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում, մեկնաբանելով այդ լուրերը, Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը հայտնեց, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը oգոստոսի 22-ին և 23-ին փակ քննարկումներ է անցկացրել պետական, քաղաքական և հանրային տարբեր շրջանակների հետ, որոնց ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից լիակատար պաշարման հետևանքով Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար և անվտանգային խնդիրները, Արցախի իշխանությունների անելիքները և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ տարբեր կենտրոններից ստացված միջնորդական առաջարկները:

«Որևէ որոշում չի կայացվել, իսկ քննարկումները շարունակվում են, և նախագահ Հարությունյանը առաջիկայում իրավիճակի և իշխանությունների մոտեցումների վերաբերյալ տեղեկությունները հանրայնացնելու է անձամբ»,-նշել է Ավանեսյանը։

Ավելի վաղ«Հրապարակ» օրաթերթը գրել էր, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 22-ին Արցախի Անվտանգության խորհրդի նիստում տեղեկացրել է, որ որոշում է կայացվել Աղդամի ճանապարհով առեւտուր անելու: Թերթի տեղեկություններով՝ Արայիկ Հարությունյանը իբր տեղեկացրել է, որ առևտուրն այդ ճանապարհով լինելու է «մասնակի», այնտեղով կմտնեն շինանյութ, դիզել, դեղորայք, իսկ սնունդը կներկրվի Լաչինով՝ ռուս խաղաղապահների միջոցով։

Վան Նովիկով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում