Ucom-ն առաջարկում է ձեռք բերել Xiaomi Redmi 12-ն ամսական 1500 դրամով և ստանալ անլար ականջակալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուսումնական տարվա մեկնարկին, մինչև սեպտեմբերի 30-ը «Յուքոմ» ընկերությունն առաջարկում է ձեռք բերելXiaomi Redmi 12 սմարթֆոննանհավանական պայմաններով՝ ամսական ընդամենը 1500 դրամով և ստանալ Canyon TWS-5 անլար ականջակալ ու 2 անգամ շատ ինտերնետ ամբողջ ուսումնական տարվա համար, գեղեցիկ հեռախոսահամար ու Level Up 1800 փաթեթից 1 ամիս անվճար օգտվելու հնարավորություն։ Ինտերնետի կրկնակի՝ 12 ԳԲ ծավալի առաջարկը գործում է Level Up 1800 կանխավճարային սակագնային պլանով, մինչև 2024թ․մայիսի 31-ը։

Ի դեպ, Ucom-ում 128 ԳԲ-ոց Xiaomi Redmi 12-ը հնարավոր է ձեռք բերել նաև կանխիկ՝ ընդամենը 72 000 դրամով։

«Առցանց ուսումնական հավելվածներից, տեսանյութերից ու գրքերից առավելագույնը ստանալու համար ձեր տան աշակերտներին և ուսանողներին անհրաժեշտ է արագագործ սմարթֆոն և բավարար քանակությամբ մեգաբայթեր։ Ավելին, Level Up 1800 սակագնային պլանով նրանք առանց մեգաբայթեր սպառելու կարող են օգտվել Coursera, DuoLingo, Microsoft Teams, Google Classroom և Google Meet հավելվածներից», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրենՌալֆ Յիրիկյանը։

«Երկնային կապույտ» և «կեսգիշերվա սև» գույներով ներկայացված Xiaomi Redmi 12-ի էսթետիկ ու ոճային դիզայնը կգոհացնի նույնիսկ ամենաբծախնդիր երիտասարդներին։ 50 Մպ անհավանական որակ ապահովող հիմնական, 8 Մպ ուլտրա-լայն և 2 Մպ մակրո տեսախցիկները կօգնեն ֆիքսել բոլոր կարևոր պահերը, իսկ 5000 մԱ/ժ մարտկոցը թույլ կտա ակտիվ շահագործել սմարթֆոնն ամբողջ օրվա ընթացքում։ Նշենք, որ IP53 պաշտպանությամբ Redmi 12-ն էլ ավելի դիմացկուն է ջրի կաթիլների և փոշու նկատմամբ: Ավելին, SGS Low Blue Light սերտիֆիկացումը և 3․0 կարդալու ռեժիմը կապահովեն կապույտ լույսի ներգործության ցածր մակարդակ և կպաշտպանեն աչքերը տեսողական գերբեռնվածությունից։

Հայերեն English

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում