Հասարակական

Ադրբեջանական ԶՈւ-ն Մարտակերտի և Մարտունու շրջաններում կիրառել է հրաձգային զենք

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանական ԶՈւ-ն Մարտակերտի և Մարտունու շրջաններում կիրառել է հրաձգային զենք

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինուժը օգոստոսի 22- ին ժամը 06:00- 07։00-ն ընկած ժամանակահատվածում Մարտակերտի և Մարտունու շրջաններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, որի մեջ նաև նշվում է, որ հայկական կողմում տուժածներ չկան։

Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում