Ադրբեջանը հրաժարվում է Լեռնային Ղարաբաղի բնակչի աճյունը տեղափոխել հայրենիք. ԱԳՆ մամուլի քարտուղար
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանը հրաժարվում է Գյումրի-Երևան ավտոճանապարհին ավտովթարի զոհ դարձած Լեռնային Ղարաբաղի բնակիչ Հելեն Դադայանիաճյունը տեղափոխել հայրենիք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի (նախկինում՝ «Թվիթեր»-ի) իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարԱնի Բադալյանը։
«Հելենը եղել է Լեռնային Ղարաբաղի բնակիչ, սովորել է Հայաստանում։ Նա մահացել է սարսափելի ավտովթարից 5 օր առաջ: Ադրբեջանը հրաժարվում է ԿԽՄԿ-ի միջոցով նրա մարմինը տեղափոխել հայրենիք՝ հուղարկավորելու համար։ Այժմ Հելենի մարմինը «սպասում է»,- գրել է Բադալյանը։