ՄԱԿ-ի ԱԽ-ն ունի լիազորություններ`կանխարգելելու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը․ Արցախի ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը ներկայացրել է, թե Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի պայմաններում Ստեփանակերտը ինչ ակնկալիքներ ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 17-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Ղազարյանը նշել է, որ արդեն ողջունելի է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրատապ նիստում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամին։

«Առիթից օգտվելով՝ ուզում եմ մեր շնորհակալությունը փոխանցել այն երկրների ներկայացուցիչներին, որոնք հստակ ձևակերպումներ են տվել Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությանը և Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը։ Միևնույն ժամանակ, մտահոգություն ունենք մի շարք երկրների կողմից Լաչինի միջանցքի և այլ ճանապարհների, ինչ-որ տրանսպորտային կոմունիկացիաների միջև հավասարության նշաններ դնելու փորձերի առնչությամբ, ինչն անթույլատրելի է և չի համապատասխանում Լաչինի միջանցքի՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի փաստաթղթով սահմանված պարամետրերին։ Այստեղ պետք է նշենք, որ ՄԱԿ-ի ԱԽ այս արտահերթ հանդիպման հրավիրումը միայն մեկնարկն է, և այս գործընթացը շարունակվելու է:

Կարողությունների առումով նշեմ, այո՛, հաշվի առնելով, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն այն կառույցն է, որն ունի և՛ նման իրավասություն, և՛ լիազորություններ` կանխարգելելու այն ցեղասպան քաղաքականությունը, որը մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից»,- ընդգծել է Արցախի ԱԳ նախարարը։

Հայերեն العربية English

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան