Մարդուն փոխպատվաստված խոզի երիկամները ոչ միայն չեն մերժվել, այլև առաջին անգամ սկսել են նորմալ գործել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ալաբամայի համալսարանի գիտնականներին հաջողվել է մարդու երկու երիկամները փոխարինել գենետիկորեն մոդիֆիկացված խոզի օրգաններով։ Խոզի երիկամները, ընտանիքի թույլտվությամբ, փոխպատվաստել են հիվանդի, որի մոտ ուղեղի մահ է ախտորոշվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Բժշկության պատմության մեջ առաջին անգամ դոնորական օրգանները ոչ միայն չեն մերժվել, այլև սկսել են նորմալ գործել, այսինքն՝ արտադրել մեզ՝ մաքրելով օրգանիզմը նյութափոխանակության թունավոր արգասիքներից։

Այս բացառիկ վիրահատության մանրամասն նկարագրությունը գնահատվել է գիտական ​​հանրության կողմից և հրապարակվել այս շաբաթ JAMA Surgery գիտական ​​ամսագրում:

Թեև այս դեպքն առայժմ եզակի է, սակայն այն հույս է ներշնչում երիկամների քրոնիկ հիվանդությամբ տառապող և փոխպատվաստման կարիք ունեցող տասնյակ հազարավոր հիվանդների։

Ամբողջ աշխարհում դոնորական օրգանների պահանջարկը զգալիորեն գերազանցում է առաջարկը։ Ըստ վիճակագրության՝ ԱՄՆ-ում փոխպատվաստման սպասող յուրաքանչյուր հինգ հիվանդից երկուսը մահանում են ախտորոշվելուց հետո հինգ տարվա ընթացքում՝ չկարողանալով ստանալ համապատասխան դոնորական օրգան:

Իրականում սա մարդուն խոզի երիկամի առաջին փոխպատվաստումը չէ, որը կարելի է հաջող անվանել։ Վերջին մի քանի տարիների ընթացքում նմանատիպ փորձեր արդեն երկու անգամ արվել են, և երիկամը չի մերժվել օրգանիզմի կողմից։ Սակայն միայն այս անգամ է բժիշկներին հաջողվել ապահովել, որ դոնոր օրգանը նաև լիովին նորմալ գործի՝ կատարելով իր բոլոր գործառույթները, որոնցից հիմնականն օրգանիզմի մաքրումն է կենսագործունեության վնասակար նյութերից, առաջին հերթին՝ կրեատինինից:

Փոխպատվաստման ենթակա խոզի երիկամները հատուկ աճեցվել են և գենետիկ ադապտացիայի մեթոդով «մարդկայնացվել», որպեսզի վիրահատությունից հետո հիվանդի օրգանիզմը չմերժի դոնորական օրգանը՝ որպես օտար։ Դրա համար ԴՆԹ-ի շղթայում գիտնականները գտնում և «անջատում են» չորս՝ բացառապես խոզի գեներ (GTKO, CMAH, B4GALNT2, GHR), որից հետո այն լրացնում են մարդու վեց գեներով (CD46, CD55, CD47, THBD, PROCR, HMOX1):

Հայերեն Русский

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին