Հասարակական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում ծանոթացել է բազմաբնակարան համալիրների կառուցման ներդրումային ծրագրերի ընթացքին

1 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում ծանոթացել է բազմաբնակարան համալիրների կառուցման ներդրումային ծրագրերի ընթացքին

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում Կապանում ծանոթացել է բազմաբնակարան համալիրների կառուցման ներդրումային ծրագրերի ընթացքին:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Նիկոլ Փաշինյանը։

««Լիաշին» ՍՊԸ-ի ներդրումը հասնում է 700 մլն դրամի, իսկ «Նյու հաուս» ՓԲԸ-ինը՝ 1,7 մլրդ դրամ։ Կառավարությունը շարունակելու է խրախուսել մարզերում բնակարանային նոր ծրագրերի իրականացումը»,- գրել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 17-ին այցելել է Սյունիքի մարզ՝ Երևան-Կապան ավիաչվերթով։ Փաշինյանի այցն աշխատանքային է։ Սյունիքի մարզում վարչապետին են ներկայացվել մարզպետի աշխատակազմի 2022 թվականի գործունեության հաշվետվությունը և ընթացիկ ծրագրերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում